Հայաստանի դեմ խաղից առաջ հույն մարզիչն անդրադարձել է Մխիթարյանի բացակայությանը
Հունաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Յոն վանտ Սխիպիի կարծիքով Հայաստանի դեմ հետաքրքիր և փոխադարձ հարգանքով խաղ է սպասվում:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Սխիպին ասել է, որ Հունաստանի ընտրանին ձգտելու է իր խաղը խաղալ, ցույց տալով որ մեծ ձգտումներ ունի:
«Մենք գիտենք, որ Հայաստանը նոր մարիզչ ունի և նոր մարտավարություն: Պարզապես փորձելու ենք մեր խաղով ցուցադրել մեր ունակությունները: Հետաքրքիր և փոխադարձ հարգանքով հանդիպում է սպասվում Հայաստանի դեմ խաղում»,-ասաց մասնագետը:
Խոսելով Մխիթարյանի բացակայության մասին` մարզիչը շեշտեց, որ հավաքականը մեկ ֆուտբոլիստից չէ բաղկացած և հիմա հնարավորություն ստացած ֆուտբոլիստները կփորձեն լավագույնս հանդես գալ:
Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում նոյեմբերի 15-ին կընդունի Հունաստանին: Հանդիպումը կմեկնարկի 21:00-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան