Մշակույթ 18:04 14/11/2019 Հայաստան

Հայ ճարտարապետների գծանկարները՝ որպես ինքնուրույն արժեք

Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում  բացվեց «Կորուսյալ արվեստ.ճարտարապետական գրաֆիկա» խորագրով ցուցահանդես, ներկայացված են թանգարանի արխիվային նյութերը:

Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել հայ ճարտարապետության նվիրյալների (Ալեքսանդր Թամանյանի, Նիկողայոս Բունիաթյանի, Հովհաննես Քաջազնունու, Կարո Հալաբյանի, Մարկ Գրիգորյանի, Միքայել Մազմանյանի, Նեկտար Բաժբեուկ-Մելիքյանի, Մարգարիտա Հայրապետյանի, Մարտին Թովմասյանի, Մարտին Միքայելյանի, Ռաֆայել Իսրայելյանի, Լիպարիտ Սադոյանի, Վարազդատ Հարությունյանի, Ռոմեո Ջուլհակյանի, Ջիմ Թորոսյանի և այլոց) գրաֆիկական աշխատանքները` մասնավորապես լվաներկումները (отмывка), ինչպես նաև վերարժևորել արվեստի այս ճյուղը ճարտարապետության մեջ:

«Սա այն դեպքն է, երբ գծագիրը դառնում է գեղարվեստական ստեղծագործություն,  երբ որ գծագիրը ոչ միայն ապագա կամ գոյություն ունեցող շենքը ներկայացնելու գործիք է, այլ ստանում է  ինքնուրույն արժեք որպես այդպիսին: Մեծ ճարտարապետները կարողացել են հասնել այն վիճակի, որ իրենց գծագրերը դառնան արվեստի գործեր»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը:

Նա նշեց, որ իրենք իրենց ֆոնդերից հանել ու ներկայացրել են այդպիսի գեղարվեստական ստեղծագոծությունների նմուշներ: Ցուցանմուշների ընտրության հիմնական սկզբունքը եղել է ՝ պետք է արված լինեն քանոնի ու կարգինի օգնությամբ: Ցուցադրված են նաև այն գործիքները, որոնցով աշխատել են վարպետները: Հարցին՝ արդյո՞ք ցուցահանդեսում ներկայացված բոլոր գծագրերն են վերածվել շենքերի, նա նշեց, որ ոչ:



«Ինչո՞ւ կորուսյալ արվեստ: Որովհետև հիմա ճարտարապետներն աշխատում են համակարգչով, կորցրել են այս նրբությամբ աշխատելու ձևն ու ունակությունը: Այս արվեստը, այս մոտեցումները հիմա արդեն չկան, ընդ որում՝ անհետացան այս մի քանի տարվա ընթացքում»,- ասաց Մ. Գրիգորյանը:

ՀՀ ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ պետք է ժամանակ առ ժամանակ մարդկանց հիշեցնել, որ կա նախագիծը ներկայացնելու այս միջոցը:
«Արևմուտքում նկարիչ-արտարապետի ձեռքով արված աշխատանքը շատ բարձր է գնահատվում»,- նշեց նա:

Մ. Մինասյանի խոսքով, թեև համակարգչի օգնությամբ աշխատանքը 100 անգամ ավելի արագ է ստացվում, բայց ձեռքով արված  աշխատանքները, գծագրերն իրենց արժեքն ունեն, որոնք ճշգրիտ, երկրաչափական հաշվարկներով, ստվերների ուղղություններով արված նախագծեր են:

Ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր, «Երևաննախագիծ» ընկերության ղեկավար Սիրեկան Օհանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ հայկական ճարտարապետության տեսական կամ պատմական հատվածները ներկայացնելու համար չպետք է սահմանափակվել  ցուցահանդեսներով, այլ պետք է փաստաթղթավորել:
«Դա ոչ միայն տնտեսության, ժողովրդի զարգացման, նաև մշակույթի ու համաշխարհային պատմության զարգացման փուլեր են, պետք է փաստաթղթավորել, թարգմանել, որպեսզի բոլորին հասկանալի ու տեսանելի լինի»,- նշեց նա: 

Ճարտապետի խոսքով, ժամանակակից առանձնահատկությունները, տեխնոլոգիաների զարգացումը ցանկացած երկրում պետք է տեղավորվի իր ազգային առանձնահատկություններով, կառուցվածքով:

«Խնդիրը վերջին տարիներին ակտուալ է, քանի որ նախագծվում են շենքեր, որոնք կողքից դիտարկվում են որպես եվրոպական ճարտապետության նմուշներ որոշակի տեղական նյութերի առանձնահատկություններով: Այսօր շեշտադրվում է բարձրահարկ կառուցապատումը կարկասով, հիմնականում գնում են շենքերը պարփակող ճակատների երեսապատման ճանապարհով, ինչը գեղարվեստական ձևավորման քիչ հնարավորություն է տալիս: Բայց դա էլի չի խանգարում գոնե մուտքային հատվածների դեպքում:

Մինչդեռ ցանկացած գեղարվեստական ձևավորում և միջնադարյան, և խորհրդային հայ ճարտարապետության մեջ որոշակի առանձնահատկություններ ու արտացոլումներ են ունեցել, ոճային գեղարվեստական մոտեցումներն իրենց հետ բերում են տրադիցիա, պատմության շարունակականություն, մասնագետների, ժողովրդի որոշակի տրամադրություն, կապը հին պատմության, բնության հետ: Զարդանախշերն ավելի են ջերմացնում, ավելի հարազատ են դարձնում քաղաքային միջավայրը»,- նշեց ճարտարապետը:

Նրա խոսքով, վարչական, հասարակական շենքերի դեպքոււմ հայ ճարտարապետները հաճախ օգտագործում են այս մոտեցումը՝ որպես տուրք հայոց պատմական ճարտարապետության, նաև հայ նախագծողների արյան մեջ մտած է որոշակի ձևով ավելի ջերմացնել միջավայրը, թեկուզ մուտքային հատվածներում: Նա ասաց, որ երբեմն նաև պատվիրատուներից է կախված, քանի որ ոճային ձևավորումները, գեղարվեստական մոտեցումները որոշակի արժեքային արտահայտություն ունեն, մասնավոր պատվիրատուները հրաժարվում են լրացուցիչ գումար  ծախսելուց:  Ս. Օհանյանի կարծիքով, ժամանակի ընթացքում կրկին կսկսեն գեղարվեստական ձևավորումներով  ճարտարապետությունը: 

Հարցին, թե ցուցահանդեսում կան  ներկայացված աշխատանքներ, որոնք այդպես էլ մնացել են թղթի վրա գծագրված, արդյոք հնարավոր համարո՞ւմ եք ինչ-որ ժամանակ դրանց  կառուցումը, նա նշեց, որ դա կախված կլինի օբյեկտի կառուցման անհրաժեշտությունից, տեղի դիրքից:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:29
Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Ագնեսա Խամոյան
«Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը բնականաբար չի...
Աղբյուր` Panorama.am
13:18
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
«Այստեղ  առնվազն երկու կողմ կա, ովքեր շահագրգռված կամ չէին ցանկանա, որ Հայաստանում անցկացվեր այդ միջոցառումը»,- լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:08
Ջերմաստիճանը կշարունակի նվազել
Երևանում նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում են, 28-ի ցերեկը հնարավոր են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
13:01
ՀԾԿՀ-ը՝ խմելու ջրի սակագնի մասին
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի...
Աղբյուր` Panorama.am
13:01
ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցրել է փոքր բիզնեսի վարկերի տոկոսադրույքները մինչև տարեկան 3%՝ առաջին 90 օրվա համար։ Պայմանները հասանելի են «Նոր...
Աղբյուր` Panorama.am
12:58
ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին
Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարությամբ է հանդես եկել. ...
Աղբյուր` Panorama.am
12:44
Ի՞նչ անենք՝ գնդակահարության հոդված սահմանե՞նք էներգետիկ ըմպելիքների վաճառքի համար. Բաբկեն Թունյան
«Օրինագծի նպատակն է 18 տարեկան անձանց առողջության պահպանման համար կոֆեին և տաուրին պարունակող էներգետիկ ըմպելիքների շրջանառության ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Նախկին ֆուտբոլիստը կարող է դառնալ Վրաստանի նախագահ
«Վրացական երազանք»-ը որպես նախագահի թեկնածու ներկայացրել է Միխեիլ Ղավելաշվիլիին: 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտնի է դարձել...
Աղբյուր` Panorama.am
12:22
Սարգսյանի, Շիրինյանի, Բաբաջանյանի, Խզմալյանի առջև խնդիր են դրել Փաշինյանի «թաթիկներին խփել». ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն
«Ամերիկացիները մտածում են՝ ինչպես թույլ չտալ, որ Երևանը հեռանա, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից»,-այսօր տարածած...
Աղբյուր` Panorama.am
11:53
Ի՞նչ նոր անալիզներ կհանձնեն հղիները դեկտեմբերի 1-ից
Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում: Առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
11:46
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այս մասին Panorama.am-ին ասաց կառավարության աշխատակազմի...
Աղբյուր` Panorama.am
11:28
Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ՝ Լուսինե Ալավերդյան, Գրիգոր Հովհաննիսյան, Կարեն Հովհաննիսյան) Արմեն Չարչյանի գործով, մեղադրող դատախազի...
Աղբյուր` Panorama.am
11:10
2025 թ.-ին կթանկանան էլեկտրաէներգիան, գազը, ջուրը. Նաիրի Սարգսյան
2025 թվականի բյուջեով կառավարությունը կրկին հարկային մեծ մուտքեր է նախանշել, բայց այն արդեն ապահովելու է ՀՀ սովորական քաղաքացու գրպանի հաշվին՝...
Աղբյուր` Panorama.am
11:04
Վաշինգտոնում հասկանում են՝ հայերը փող հաշվել գիտեն. ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն
ԱՄՆ Պետդեպարտամենտը կասկածում է, որ Արևմուտքի հետ մերձեցման Հայաստանի ուղին անխուսափելի է։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ արտաքին...
Աղբյուր` Panorama.am
10:44
Երեք մարզում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում
Արագածոտնի, Լոռու, Արարատի առանձին հատվածներում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Սպիտակի ոլորանները փակ են
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, առատ ձյան, սաստիկ բքի, տեսանելության բացակայության և տրանսպորտային միջոցների վթարի պատճառով Ծիլքարից...
Աղբյուր` Panorama.am
10:11
Իրանը ողջունում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը
Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
09:49
Գվարդիոլան հետխաղյա ասուլիսին հայտնվել է վնասվածքներով
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շատ է վրդովվել Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրի «Ֆեյենորդի»...
Աղբյուր` Panorama.am
09:36
Խոսնակ. Քննչական կոմիտեում քաոս չկա
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն արձագանքել  է մամուլի այսօրվա հրապարակմանը. «Այսօրվա լրահոսը շատ դրամատիզացված սկսվեց։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Հարութ Սասունյան. Գիրքը բացահայտում է 1890-ականների թուրքական ջարդերից փրկված հայերի 8000 նամակները
Բոլորովին վերջերս ստացա Երևանում 2021 թվականին լույս տեսած մի արժեքավոր գրքի առաջին հատորը, որն առաջին անգամ հանրայնացնում է 1894-96 թթ. Սուլթան...
Աղբյուր` Panorama.am
09:19
Սեդրակ Երկանյանի ծննդյան և մասնագիտական հոբելյաններին նվիրված համերգ կանցկացվի
Մշակույթի  վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի ծննդյան 70, ստեղծագործական գործունեության 55 և «Տաղարան» հնագույն երաժշտության...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդիկ Հակոբյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն, որը Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով 2 շաբաթ Է ղեկավար չունի, առաջիկայում...
Աղբյուր` Panorama.am
09:16
Նոյեմբերի 27-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 27-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.88դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Նազարյանը երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքը խմբակցությունը որոշել է...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Փաշինյանը մաքրում է նաև ՔՊ մարզային կառույցները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կողմից ՍՄՍ հաղորդագրություններով պաշտոնանկ անելու սարսափը մարզեր է հասել:...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Սիմոնյանը ոչ միայն վիրավորել, այլև ծաղրել է Աղազարյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Ալեն Սիմոնյանի և Հովիկ Աղազարյանի հանդիպումը տևել է մոտ 40 րոպե: Հիմնականում խոսել է...
Աղբյուր` Panorama.am
09:06
Ինչու են դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Մեկնաբանում է Սուրեն Պարսյանը
Վերջին օրերին Հայաստանի արտարժույթի շուկայում որոշակի տատանումներ են նկատվում, դոլարն ու եվրոն սկսել են արժեվորվել։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը վերջին փորձերն է անում Փաշինյանի բարեհաճությանն արժանանալու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը, որ Փաշինյանի «խնդրանքով» մանդատից հրաժարվելու դիմում է...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Ալխաս Ղազարյանի տարեկան աշխատավարձը հատել է 2 միլիոն դրամի շեմը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել այն երջանիկ հեղափոխականների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}