«Իրատես». ԼԳԲՏ միջազգային ֆորումին մասնակցել են նաև իշխանության որոշ ներկայացուցիչներ, որոնց անունները հույժ գաղտնի են պահվում
«Իրատես» թերթը գրում է. «Շաբաթ-կիրակի օրերին Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցում կազմակերպված ԼԳԲՏ միջազգային «ֆորումին» բավականին «ներկայացուցչական» մասնակցություն են ունեցել ոչ միայն տեղական «համայնքի» անդամները, զորօրինակ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի և ԿԳՄՍ սուպերնախարար Արայիկ Հարությունյանի նախընտրած Կարաբինան (վերջինիս հետ նրանք սիրում են լուսանկարվել ու իրենց պատկերները տեղադրել սոցցանցերում) և ԱԺ-ում ելույթ ունեցած, տրանսգենդերների համար խորհրդարանում Օվերտոնի լայն պատուհան բացած, ձեռքի հետ էլ «Իրատեսին» դատի տված (իր պատիվն արատավորելու համար թերթից 1 մլն դրամ է պահանջում) տրանսվեստիտը, այլև միջազգային «կարգի» տրանսգենդերներ:
Ըստ հյուրանոցի աշխատակիցների, «ֆորումին» մասնակցել են նաև իշխանության որոշ ներկայացուցիչներ, որոնց անունները հույժ գաղտնի են պահվում: Ասում են` «ֆորումը» կազմակերպելու ժամանակը հենց այնպես չի ընտրվել. այն պետք է դառնար Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման «նախակարապետը», որպես «ՀուԶանք ուԶանգ» սահմռկեցուցիչ ոռնոցի շարունակություն: Ի դեպ, պետական համարանիշերով ավտոմեքենաները շաբաթ երեկոյան մի քանի էլիտար տրանսվեստիտներով «բեռնավորված» վերադարձել են Երևան»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները