«Հրապարակ». Պատասխանի փոխարեն անցավ հակագրոհի ու մեղադրանքներ հնչեցրեց
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանը, երեկ անդրադառնալով ՀԽ նախագահի պաշտոնից Վազգեն Մանուկյանի հրաժարականին և հարցին՝ նպատակահարմա՞ր է պահել խորհուրդը, ասաց, որ ՀԽ-ի չգործելու պատճառը նախկին նախագահն է․ «ՀԽ ղեկավարը հայտարարություններ էր անում, որոնք շատ ընդգծված քաղաքական էին, ես նույնիսկ կասեի՝ կուսակցական էին և դիսոնանսի մեջ էին մտնում իշխանությունների վարած քաղաքականության հետ»։ Այսինքն՝ ՀԽ-ն պետք է միայն հավանությո՞ւն տա ձեր քաղաքականությանը։
Պատասխանեց․ «Այ, դա հարց է, որովհետև ՀԽ-ն կոչված է հանրությանը հուզող այս կամ այն հարց քննարկելուն և կառավարությանը խորհրդատվություն ներկայացնելուն»։ Եվ դա նշանակո՞ւմ է արդյոք, որ ՀԽ նախագահ կնշանակվի ակնհայտ իշխանական Ստյոպա Սաֆարյանը։ Հարցը Միրզոյանին դուր չեկավ, և պատասխանի փոխարեն անցավ հակագրոհի ու մեղադրանքներ հնչեցրեց մեր հասցեին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները