Վազգեն Մանուկյանը գարնանը կմտնի քաղաքական դաշտ
«ԱԺՄ կուսակցությունը նորից վերականգնելու եմ: Նախատեսում եմ գարնանը համագումար անել վերակառուցված ԱԺՄ-ով: Դա կնշանակի, որ մտել եմ քաղաքական դաշտ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ասաց ԱԺՄ կուսակցության նախագահ, «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի հիմնադիր Վազգեն Մանուկյանը:
Հարցին, թե հայտարարություներ են հնչում, որ հանդիպում եք նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ, նա պատասխանեց. «Հանդիպում ունեցել եմ միշտ և հանդիպում ունենալու եմ միշտ: Մենք միասին անցել ենք պատերազմ: Ռոբերտ Քոչարյանը, երբ կարճ ժամանակով դուրս եկավ, մենք էլի հանդիպեցինք, խոսեցինք: Հանդիպում եմ բոլորին:
Ես Նիկոլ Փաշինյանին էլ կհանդիպեմ, եթե ինքն ուզի: Մեջներիցդ հանեք, որ կա չար դաշտ ու վախենաք այդ դաշտին մոտենալ: Բոլոր մարդկանց մեջ կա սպիտակ և սև, բոլոր այդ մարդիկ արել են հերոսություններ և բազմաթիվ սխալներ»:
Հարցին, թե աջակցություն ունե՞ք Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից, Վ. Մանուկյանը պատասխանեց. «Ես իրեն քանի տարի է ոչ հանդիպել եմ, ոչ հեռախոսով խոսել եմ։ Հետևում եմ իր ասածներին ֆեյսբուքում կամ մամուլում, ոչ ավելին», - ասաց Վ. Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Մանուկյան. Կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարություններով ու ասֆալտին փռելով չէ
- Վազգեն Մանուկյան. «Վերնատուն» ակումբը պատկանում է բոլորին
- Լարիսա Ալավերդյան. Վազգեն Մանուկյանն այդ քայլին գնալու հիմքեր ունի
- Վազգեն Մանուկյան. Դուրս եմ գալիս Հանրային խորհրդից
- Վազգեն Մանուկյան. Ապրում եմ մի երկրում, որը շատ ավելի մոտ է 37 թվականին, քան ազատության հռչակումին
- Վազգեն Մանուկյան. Ես սպեկուլյացիաների մեջ չեմ մտնի
- Վազգեն Մանուկյան. Քաղաքական պայքարում շատ հզոր պետք է լինես, որ թույնով ու ատելությամբ չլցվես
- Վազգեն Մանուկյան. Հիմա Հրայր Թովմասյանը պայքարում ոչ թե պաշտոնը պահելու, այլ ՍԴ-ն անկախ պահելու համար
- Վազգեն Մանուկյան. Այն, ինչ կատարվում է, խայտառակություն է
- Վազգեն Մանուկյանը հիշեցրեց՝ վերջանում են բանակցությունները, պատերազմների հավանականությունը մեծանում է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան