Բուլղարիայի վարչապետին տեղափոխող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովին տեղափոխող Falcon կառավարական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Սոֆիայում։ Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում տալով ria.ru-ին։
Ինքնաթիռը վթարի է ենթարկվել նավիգացիոն համակարգում անսարքության պատճառով:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նավիգացիոն համակարգը ամբողջությամբ խափանվել է, և օդաչուները ստիպված անցել են ինքնավար կառավարման ռեժիմին, որպեսզի ինքնաթիռը վայրէջք կատարի։
Վայրէջքը հաջող է եղել, տուժածներ չկան։ Ինքնաթիռում են եղել նաև Կառավարության պատվիրակության անդամները, ովքեր թռչում էին Սալոնիկից։