Իրանցի կին-ավտոմեխանիկները
Հակառակ կարծրատիպերի, իրանի բնակչուհիներ Կիանա Յարահմադի և Նիլուֆար Ֆարահման աշխատում են ավտովերանորոգման արհեստանոցում: Եվրանյուզի հաղորդմամբ, սեփականատերը խոստովանել է, որ նախ չէր ուզում վերցնել այդ կանանց աշխատանքի, բայց «տեսնելով նրանց խանդավառությունը՝ մտափոխվել է»:
Նիլուֆարը մասնագիտությամբ գրաֆիկական դիզայներ է, Կիանան՝ իրավաբան: Նրանք որոշել են փորձել իրենց ուժերն ավտոմեքենաների վերանորոգման ոլորտում «հետաքրքրասիրությունից»:
Ներկայացնելով իրենց պատմությունը սոցիալական ցանցում՝ աղջիկները դարձել են աստղ: Ապագայում նրանք ցանկանում են բացել իրենց ավտոսալոնն ու հույս ունեն, որ նրանց օրինակն այլ կանանց էլ կոգևորի զբաղվել այդ «ոչ կանացի գործով»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները