Կարեն Բեքարյան. Հայաստանում ստեղծված վարակը տարածվեց նաև Արցախում
Իշխանություն, որն իշխանության է եկել բավականին բարձր քվեով, իշխանությունը հիման կրող անձը՝ ի դեմս վարչապետի, հնարավոր և անհնար բոլոր եղանակով՝ ուղղակի և անուղղակի, փորձում է ուղերձը հասցնել, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, բանակցային գործընթացի և այլնի հետ կապված որևէ կերպ չի ցանկանում կրել պատասխանատվություն: «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովին ասաց վերլուծաբան Կարեն Բեքարյանը։
«Հասանք դրա գագաթնակետին փարիզյան ելույթում, որտեղ ուղղակիորեն ասվեց, որ Ղարաբաղի կագավիճակը պետք է որոշեն Մինսկի խմբի համանախագհները: Հիմա հասկացան ԱԳՆ-ում, թե աշխատակազմում, որ սա արդեն որևէ կերպ ընկալելի չէ, որովհետև այդ մասը կա տեսանյութում, սակայն կառավարության պաշտոնական հաղորդագրության տեքստից այդ հատվածը հանված է: Հիմա կա դրական բան, որ գոնե հասկացել են, բայց բացասական բանը շատ մեծ է, որովհետև սա դառնում է ձեռագիր որպես այդպիսին»,- ասաց նա:
Կ. Բեքարյանի խոսքով, դիվանագետների, իշխանության ներկայացուցիչների, Արցախի, սփյուռքի տարիների աշխատանքի արդյունքները կամ հասած սկզբունքներն որպես այդպիսին տապալվում են: Նա ընդգծեց, որ խոսքի արժեքը հավասարեցված է զրոյի՝ բոլոր իմաստներով, մեծ արագությամբ հավասարեցվեց զրոյի երկրի տարածքում, հիմա անգամ արտաքին հարաբերություններում, որն ուղղակի կամ անուղղակի չի կարող իր անդրադարձը չունենալ ղարաբաղյան հակամարտության գործընթացի վրա:
«Ինչ ունենք մենք իրականում. իրականում ունենք հասարակությանը մոլորեցնելու մոլուցք: Բովանդակային բոլոր հնչեցված թեզերի զրո անդրադարձ, ընտրված մի երկու շատ անէական, շատ դեպքերում տխմար թեզեր, և մատուցում հանրությանը պատկեր՝ տեսնում եք, մենք ցանկացած հարցի պատասխանը տալիս ենք: Կեղծ օրակարգ սարքելն ու մանիպուլացիա իրականացնելը դարձել է լիակատար ու լիաժեք ձեռագիր, դրա մյուս էլեմենտը սրբագրված տեքստները հանրությանը մատուցելն է թե ԱԳ նախարարության կողմից, թե վարչապտեի աշխատակազմի կողմից:
Մենք գործ ունենք փակ աչքերի ու փակ ականջների քաղաքականության հետ, որն իրականացնում է մեր այսօրվա իշխանությունն իր հանրության նկատմամբ ուղղակիորեն դրանից բխող բոլոր հնարավոր հետևանքներով», - ասաց նա:
Վերլուծաբանն առաջարկեց, որ նման բովանդակային քննարկում իրականացնել նաև Արցախի Հանրապետությունում:
«Հայաստանում ստեղծված վարակը տարածվեց նաև Արցախում և Արցախի նախագահի թեկնածուներից մեկն արդեն սև ու սպիտակի բանձաևում տվեց արցախյան ընտրությունների նախաշեին: Այս հարցին ուշ մոտենալը կարող է բավականին մարտահրավերների ավելացում բերել», - ասաց Կ. Բեքարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Անդրանիկ Թևանյան. Ամբոխը երբեք չի կարող պետություն կառուցել
- Ռուբեն Հակոբյան.ՍԴ-ն միակ տեղն է մնացել, որը պայքարում է դատական համակարգն անկախ պահելու նպատակով
- Դավիթ Շահնազարյան. ԼՂ բանակցային գործընթացը փակուղում է, պատասխանատուն մենք ենք
- Վազգեն Մանուկյան. Կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարություններով ու ասֆալտին փռելով չէ
- Վազգեն Մանուկյան. «Վերնատուն» ակումբը պատկանում է բոլորին
- Աղվան Վարդանյան. ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունները փակուղում գտվելը կարող է մեծացնի պատերազմի վտանգը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները