Հռոմի պապը՝ ինտերնետի և երեխաների մասին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել տեխնոլոգիական ընկերություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել անչափահասների անվտանգությունը երաշխավորելու համար: Այդպիսի միջոցառումների թվում է համացանցից մանկական պոռնոգրաֆիայի հեռացումն ու կանխարգելել երեխաների մուտքը էրոտնիկ և պոռնոգրաֆի բնույթի կայքեր:
«Արդեն պարզ է, որ ինտերնետ ընկերությունները չեն կարող իրենց համարել ուղղակի տեխնոլոգիական հարթակներ՝ պատասխանատվություն չկրելով այն բանի համար, թե ինչպես են դրանք օգտագործվում իրենց օգտատերերի կողմից: Այդ պատճառով ես կոչ եմ անում նրանց անհապաղ պատասխանատվություն ստանձնել անչափահասների առջև իրենց մաքրության և ապագայի համար»,-Եվրանյուզի հաղորդմամբ ասել է Հռոմի պապը՝ ելույթ ունենալով Վատիկանում անչափահասների համար անվտանգ ինտերնետի հարցերին նվիրված համաժողովի ժամանակ:
Դրան մասնակցել են կրոնական առաջնորդներ, նաև Apple-ի, Google-ի, Microsoft-ի, Facebook-ի ներկայացուցիչներ, երեխաների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, իրավապահ և դատական մարմիններ:
Նա նշել է, որ այդպիսի նյութերը լայնորեն մատչելի են նույնիսկ անչափահասների համար Ինտերնետի միջոցով, հատկապես բջջային սարքերի միջոցով:
«Դա անկասկած, կազդի նրանց կյանքի վրա»,- ասել է Հռոմի պապը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները