«Ճաշակի հարց է». բյուջեի նախագծի հեղափոխական լինել-չլինելու մասին
«Սա առաջին բյուջեի նախագիծն էր, որով հետք է արտահայտվեր հեղափոխական կանխադրույթները, որոնք մեկ ու կես առաջ հասարակությունը դրեց հեղափոխական ուժերի առջև, բայց այդ ակնկալիքների կենսագործումը մենք այդ բյուջեում չենք տեսնում»,- խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն իր ելությում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պտագամավոր Տարոն Սիմոնյանը։
Պատգամավորը շեշտեց, որ նախագծում տեսնում են միտք, խոսք, բայց գործ չեն տեսնում։
Պատգամավորն առանձնացրեց դատարական ու իրավական համակարգերը՝ նշելով, որ այս բյուջեն որևէ քայլ չի անում ռեալ բարեփոխումների ուղղությամբ։
«Խոսում ենք արդարադատության իրականացման մասին, բայց չենք խոսում մեխանիզմների մասին, ընդամնեը խոսում ենք մի դատավորին մեկ այլ դատավորով փոխարինելու մասին։ Բոլորս գիտենք, որ խնդիրը ոչ այնքան անձերի մեջ է, որքան ինստիտուտների։ Եվ այսօր եթե մենք դատական համակարգում լուրջ բարեփոխումներ չենք նախատեսում, և բյուջեում չկա այնպիսի դրույթ, որը կենսագործելի է դարձնում կառավարության ընդունած որոշումը բարեփոխումների իմաստով, ապա ուր մնաց խոսքից գործ անցնելու առաքելությունը»,- նշեց պատգամավորը։
Ինչ վերաբերում է իրավական համակարգին՝ ասաց, որ այստեղ աշխատող անձանց գործառույթները ևս անտեսված են այս բյուջեով։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը հակադարձելով գործընկերոջը՝ նշեց, որ նախագում ՀՆԱ աճի տեմպն ավելացել է 14,3 անգամ, քանի եղել է մինչև հեղափոխությունը. «Հեղափոխության դրսևորում է սա, թե ոչ, թողնում եմ ի գործընկերներին։ Որքանով է հեղափոխական կամ ոչ հեղափոխական այս բյուջեն, կամ տնեսական հեղափոխություն եղել է թե չէ, ճաշակի հարց է երևի»։
Պատգամավորի խոսքով՝ այս տարի ունեցել են արտաքին պահուստների աննախադեպ աճ, պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության բավականին շոշափելի նվազում, իսկ իրավիճակը նախահեղափոխական երեք տարիների ընթացքում Հայաստանը ներգրավել է 2,2 մլրդ դոլարի պետական պարտք ու դրանով ապահովել ընդամենը ՀՆԱ 0,7 տոկոս միջին տարեկան աճ։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ հեղափոխություններից հետո նոր իշխանությունները 1,5-2,5 տարի են ունենում ժողովուրդների դրական սպասումները արդարացնելու համար, սակայն 2020 թվականի բյուջեն չի արդարացնելու այդ սպասումները։
«Հունվար-հունիս ամիսներին ներդրումների ներհոսքը տնտեսության իրական հատվածում՝արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն եղել է 310 միլիոն դոլար, բայց նույն ժամանակահատվածում կապիտալի արտահոսք է եղել 295 միլիոն դոլարի չափով, այսինքն` իրական ներհոսքը 15 միլիոն դոլար է։ Կառավարությունը պետք է պարզի՝ ինչո՞ւ են մարդիկ կապիտալը դուրս բերում Հայաստանից»,- հավելեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Այս բյուջեն չունի հնարավորություն՝ կատարելու տնտեսական հեղափոխություն. պատգամավոր
- Սա բյուջե է նախկին արատավոր համամասնությունների պահպանման մասին. Արման Բաբաջանյան
- 2020 թվականի պետական բյուջեի «ոչ պոպուլիստական» լուծումներն ու առաջնահերթությունները
- Կառավարության ծրագրի բազմաթիվ կարևոր դրույթներ որևէ արտացոլանք չեն գտել բյուջեի նախագծում. Թանդիլյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները