Վազգեն Մանուկյան. «Վերնատուն» ակումբը պատկանում է բոլորին
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովը: Ակումբի հիմնադիր Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ Հայաստանում վաղուց ի վեր մի հարթակի ստեղծման անհրաժեշտություն էր զգացվում, որտեղ տարբեր քաղաքական կազմակերպություններ, կուսակցություններ, անհատներ, մասնագետներ, հեղինակություն ունեցող մտավորականներ կկարողանան իրար հետ հանդիպել, քննարկել այն հարցերը, որոնք կանգնած են Հայաստանի առջև:
«Իհարկե, ամեն մեկը մնում է իր գաղափարներին, կուսակցության պատկանելիությանը, իր սկզբունքներին, բայց այդ շփումները կարևոր են նոր մտքեր գեներացնելու համար, նաև երկրի ներսում որոշակի համերաշխություն ապահովելու համար:
Խորհրդակցեցի իմ գործընկերների, քաղաքական որոշ գործիչների հետ ու նախաձեռնեցի ակումբի հիմնադրումը: Ակումբը դեռ ձևավորման շրջանում է: Մենք անցկացրել ենք մի քանի քննարկումներ կապված Արցախի, անվտանգության, տնտեսության, ներքին իրավիճակի հարցերի հետ»,- ասաց Վ. Մանուկյանը:
Նա նշեց, որ չի արագացնում ակումբին անդամության հարցը, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը հասկանան, որ սա ոչ թե իրենն է, որևէ քաղաքական ուժի է, այլ այս հարթակը պատկանում է բոլորին:
Վազգեն Մանուկյանն ասաց, որ այսօրվա համաժողովի համար երեք հարց է ընտրված՝ Արցախ, Հայաստանի ներսում տիրող բարոյահոգեբանակն մթնոլորտ, պետաիրավական:
«Կան բազմաթիվ հարցեր, որոնք նույնչափ կարևոր են, բայց վերցրել եք այս երեք հիմնահարցերը»,- ասաց ակումբի հիմնադիրը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան