Ֆրանսիայում բժիշկները գործադուլ են անում
«Փրկեք պետական հիվանդանոցները»․ այս կարգախոսի ներքո Ֆրանսիայում գործադուլ են անում բժիշկները, բուժքույրերը, պրակտիկանտները և բժշկական ֆակուլտետների ուսանողներն ու դասախոսները։ Ցուցարարները վրդովված են ոլորտի ֆինանսավորման պակասությունից, կլինիկաների փակումներով: Առողջապահության ոլորտի աշխատողները պահանջում են ավելի լավ աշխատանքային պայմաններ և ավելի բարձր աշխատավարձ: Բժիշկների այդպիսի մեծ մոբիլիզացիան, ըստ տեղական ԶԼՄ-ների, երկրում տեղի է ունենում առաջին անգամ: Այս մասին գրում է euronews-ը։
«Մեզ մոտ մեկ անձը պետք է կատարի երկու կամ նույնիսկ երեք մարդու աշխատանք: Դա անընդունելի է։ Մենք մարդ ենք, ոչ թե ռոբոտներ», - ասում է Դրյո հիվանդանոցի աշխատակից Մուհամեդը։
Ցուցարարները նշում են, որ իրենք տառապում են բյուջեի կրճատումներից և առկա միջոցները ինչ-որ կերպ հավասարակշռելու փորձերից: Այս ամենը ենթադրում է աշխատատեղերի կրճատում, որը տեղի ունենալու դեպքում այն կազդի ոչ միայն աշխատանքային պայմանների, այլև հիվանդների խնամքի որակի վրա:
Բժիշկների գործադուլին աջակցում են բոլոր արհմիությունները: Նշվում է, որ սեպտեմբերին շտապօգնության ծառայության համար հատկացվել էր լրացուցիչ 750 միլիոն եվրո: Բայց գործադուլավորները ասում են, որ դա բավարար չէ: Նախագահ Էմանուել Մակրոնը խոստանում է նոր շտապ օգնության պլան ներկայացնել պետական հիվանդանոցների համար: Իշխանությունները հայտնվել են ծանր իրավիճակում, մտահոգություն կա, որ «դեղին ժիլետներին» կարող են փոխարինել «սպիտակ ժիլետները»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները