Կարգապահական հանձնաժողովը երեք ոստիկանի ազատել է ծառայությունից
Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մասնակցում էին ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, իրավաբանական վարչության պետը, հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալը, կառավարության ներկայացուցիչն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ:
Ուսումնասիրվեցին ու քննարկվեցին ոստիկանության հինգ աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին` երեք ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում», մյուսներին հայտարարել «խիստ նկատողություն» և «նկատողություն» կարգապահական տույժերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները