Քաղաքագետ. Չնայած կիրառված «վետո»-ին, բանաձևը Սենատում դեռևս շանսեր ունի
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի խոսքով, չնայած կիրառված «վետո»-ին, բանաձևը Սենատում դեռևս շանսեր ունի։
Ֆեյսբուքյան իր էջում նա ներկայացրել է հնարավորությունները.
«Շանս 1. Գրահամը վերացնում է իր վետոն (hold): Նման գործողության պատճառ կարող է դառնալ նրա նկատմամբ հասարակական լուրջ ճնշումը:
Շանս 2. Գրահամը կարող է ամբողջ Սենատում միայնակ մնալ, եթե սենատորների ճնշող մեծամասնությունը աջակցեն բանաձևին: Այս դեպքում նրա վրա փաստացի ճնշում կլինի իր գործընկերների կողմից:
Շանս 3. Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Մքքոնելը շրջանցի վետոն և բանաձևը բերի քվեարկության: Այս պարագայում վետոն կիրառած սենատորը կարող է օգտվել իր «filbuster» իրականացնելու իրավունքից, այսինքն ձգձգել քվեարկությունը, քննարկումներ և լսումներ կազմակերպել և այլն:
ՀԳ. Այս պահին մեր «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» մասնագետները քրքրում են Գրահամի կապերը թուրքական լոբիստների հետ և ձեռքի տակ հայտնված տեղեկությունները շուտով կհրապարակենք»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը` ձայների 405/10 հարաբերակցությամբ: Կողմ են քվեարկել 223 դեմոկրատ և 177 հանրապետական կոնգրեսականներ:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ սենատորը «բացատրել է»՝ ինչո՞ւ է վետո դրել Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին
- ԱՄՆ Սենատը չի ընդունի Հայաստանի բանաձևը. Էրդողան
- Սենատոր Լինդսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ.Սուրեն Սարգսյան
- ԱՄՆ Սենատում բանաձև անցկացնելն անհամեմատ ավելի բարդ է լինելու․ Սուրեն Սարգսյան
- 405/10. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
- Արթուր Ղազինյան. Լիահույս եմ, որ ԱՄՆ Սենատի Հանրապետական մեծամասնության առաջնորդը կըմբռնի պահի լրջությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան