Իտալիայի շրջանային խորհուրդը հեղեղվել է՝ կլիմայի փոփոխության առաջարկությունները մերժելուց անմիջապես հետո
Իտալիայի Վենետո շրջանի խորհուրդը, որը գտնվում է Վենետիկում, իր պատմության մեջ առաջին անգամ հեղեղվեց նոյեմբերի 12-ի երեկոյան՝ անմիջապես այն բանից հետո, երբ մերժեց կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցները: Այս մասին գրում է CNN-ը։
Իտալական պատմական քաղաքն այս շաբաթ հեղեղվել է՝ ավելի քան 50 տարվա ընթացքում այնտեղ տեղի ունեցած ամենախոշոր ջրհեղեղի հետևանքով:
«Ճակատագրի հեգնանքով, խորհրդի շենքը հեղեղվել կուսակցությունների մեծամասնության կողմից կլիմայի փոփոխությունների դեմ պայքարելու մեր առաջարկների մերժումից 2 րոպե անց», - այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է դեմոկրատական կուսակցության անդամ, շրջակա միջավայրի հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Անդրեա Զանոնին ու նկարներ հրապարակել։
Զանոնին մեղադրել է Վենետոյի տարածաշրջանային նախագահ Լուկա Զաիային, որը Մատեո Սալվինիի աջ ծայրահեղական «Լիգա» կուսակցության անդամ է, բյուջեն «առանց կլիմայի փոփոխության դեմ պայքարի կոնկրետ գործողությունների» ներկայացնելու համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում