Ռուս լրտեսները գաղտնալսել են ԱՄՆ դեսպանի բջջային հեռախոսազանգը Թրամփի հետ
Այս տարվա ամռանը Եվրամիությունում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլանդի բջջային հեռախոսազրույցը նախագահ Դոնալդ Թրամփի հետ, տեղի ունեցած Ուկրաինայի ռեստորաններից մեկում, անվտանգության ցնցող խախտում է, որը հարուցում է հակահետախուզության էական մտահոգություններ՝ մի երկրում, որտեղ գործում են արտասահմանյան բազմաթիվ երկրների հետախուզական գործակալությունները, այդ թվում ՝ Ռուսաստանի: Այս մասին CNN- ին ասել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Մարկ Պոլիմերոպուլոսը։
«Եթե ճշմարիտ է, դեսպան Սոնդլանդի և նախագահ Թրամփի միջև բջջային հեռախոսազանգը, ապա այն հակահետախուզության գործելակերպի ահռելի խախտում է, որի մասին ազգային անվտանգության բոլոր պաշտոնյաները` ներառյալ քաղաքական նշանակված դեսպանները, ինչպիսն է Սոնդլանդը, բազմիցս տեղեկացված են», - ասել է ԿՀՎ նախկին սպա Պոլիմերոպուլոսը, որը նախկինում վերահսկել է Եվրոպայում և Ռուսաստանում գործողությունները, մինչ այս ամառ պաշտոնաթող լինելը:
«Ես իմ կարիերայում չեմ կարող հիշել մի դեպք, երբ Կիևի նման հակահետախուզական միջավայրում գտնվող դեսպանը նման անապահով զրույց ունենար գործող նախագահի հետ: Դա պարզապես չպետք է պատահեր», - ասել է Պոլիմերոպուլոսը:
Նշվում է, որ 2 օր առաջ Ուկրաինայում ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետ Բիլ Թեյլորը Թրամփի իմպիչմենտի լսումներում ասել է, որ իր աշխատակազմի անդամը, որն ուղեկցում էր Սոնդլանդին Կիևի հանդիպումներում, տեսել է, որ դեսպանը զանգահարում է Թրամփին իր բջջային հեռախոսից և հարցնում նրան «հետաքննությունների» մասին, որը կապված էր Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի ուկրաինական Բուրիսմա ընկերության հետ։
Հարակից հրապարակումներ`
- Նախագահ Թրամփը ԱՄՆ պատմության երրորդ նախագահն է, ով առերեսվում է իմպիչմենտի հետ
- Թրամփի իմպիչմենթի հետաքննության հարցով լսումներ են սկսվում
- Բոլթոնը հրաժարվել է ինքնակամ ներկայանալ՝ Թրամփի իմպիչմենտի համար վկայություն տալու
- Իմպիչմենտի գործընթացի տակ գտնվող ԱՄՆ-ի նախագահը կոչ է արել նաև Չինաստանին հետաքննել Բայդեններին
- Դեմոկրատները սկսել են Թրամփի իմպիչմենտի գործընթացը
- Թրամփը չի վախենում «ուկրաինագեյթից»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները