Աղվան Վարդանյան. ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունները փակուղում գտվելը կարող է մեծացնի պատերազմի վտանգը
Այսօր անհրաժեշտ է Հայաստանում ձևավորել 1-2 հստակ օրակարգեր, որոնց շուրջ հասարակությունը կհամախմբի: «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը:
«Այսօր Հայաստանում իշխանությունից դուրս կան առնվազն 5-7 տարբեր ուժային կենտրոններ՝ և քաղաքական, և հասարակական խմբավորումներ, որոնց բոլորի մտահոգությունները մեծ հաշվով նույնն են: Կկարողանա՞ն նրանք գտնել ոսկե միջինն այն ընդհանուր միասնական օրակարգի շուրջ»,- նշեց նա:
Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին, նա նշեց, որ արդեն արձանագրվել է մեր նախկին դիրքերից զիջումներ, մտահոգիչ է այս վիճակը, նույնիսկ հստակ չէ՝ կան բանակցություններ, թե ոչ:
«Կարող է բանակցությունները փակուղում գտվելը մեծացնի պատերազմի վտանգը և այն էլ մեր հասարակության այսօրվա վիճակով»,- ընդգծեց նա:
Ա. Վարդանյանի խոսքով, մեկ տարի ու այսօր արվող հայտարարությունները ուղղակի հակասում են իրար, այստեղ պրոբլեմ կա, ինչն անհանգստացող է:
Նա ասաց, թե այն բիրտ ճնշումները, որ կան դատական համակարգի վրա, այն մեթոդներով, որ այսօր աշխատում են դատարանները, միջնադար է հիշեցնում։
«Իմ կարծիքով՝ Հայաստանն այսօր իրավական պետություն չէ, ինչ կատարվում է դատարանների հանդեպ մի քանի գործերով, Սահմանադրական դատարանի հանդեպ, ակնհայտ է, որ այստեղ իրավական պետություն գոյություն չունի», - նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան