Մխիթարյան միաբաններն իրականացրել են մայրավանքի մաքրում
«Մխիթարյան Միաբանությունը գոհունակությամբ շնորհակալություն է հայտնում Հայազգի բոլոր զավակներին ու մտերիմ բարեկամներին, որ անմիջապես արձագանքել են Ս. Ղազարի աղետահար վիճակի մասին լուրին»,-«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Մխիթարյան միաբան Հայր Համազասպ Քեշիշյանը:
Նա նշում է, որ շատերը զորակցություն են հայտնել ու աջակցելու պատրաստակամություն ցուցաբերել։
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ տեղի ուժերով արդեն կարողացել ենք կազմակերպել ներքանահարկի ջրասույզ տարածքների մաքրությունն ու դասավորումը»,-գրել է նա ու հրապարակել հաշվեհամարը, որով կարելի է նվիրատվություն կատարել Մայրավանքին։
Հարակից հրապարակումներ`
- Վենետիկը ծնկի է եկել
- Հեղեղված Վենետիկը
- Սուրբ Ղազար կղզին վնասներ է կրել
- Վենետիկում ջուրը հասել է ռեկորդային մակարդակի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին