Տնտեսություն 17:46 15/11/2019 Հայաստան

Բա հեղափոխությունը պոզով-պոչով է լինո՞ւմ. Փաշինյան

«Էս հարցը լուծենք, արանքից դուրս գա»,- այս բառերով խորհրդարանում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթը սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ երկու՝ «օդից կախված» հարցադրման, նախ՝ արդյոք 2020թ. բյուջեի նախագիծը հեղափոխական է, երկրորդը՝ ե՞րբ են մարդիկ փոփոխություն զգալու իրենց կյանքում:

«2018 թվականին հեղափոխության շրջանում, երբ ես դեռևս վարչապետ չէի, հայտարարել եմ հրապարակային, որ 1-2 տարվա ընթացքում ՀՀ բյուջեն պետք է ավելանա 30-35%-ով: Սա եղել է հեղափոխության կարգախոսներից կամ խոստումներից մեկը:

Հիմա 2020 թ-ի պետբյուջեում եկամտային մասը 2018-ի բյուջեի եկամտային մասը գերազանցում է 27,4%-ով: Եթե սրան գումարում ենք նաև 2018 թ-ի ընթացքում բյուջեի գերակատարման ցուցանիշները, որոնք արդեն 62 մլրդ դրամով գերակատարված են, ուրեմն բյուջեի համախառն աճը կազմում է 33%:

Եթե սրան ավելացնում ենք այն բյուջետային կորուստները, որոնք մեր որոշումների արդյունքում ունեցել ենք Հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում, պարտադիր կուտակային կենսաթոշակների օրենքում փոփոխության արդյունքում, երբ կամավոր հրաժարվել ենք այդ փողերից, մեր աճն արդեն իսկ կազմում է ավելի քան 35%: Սա ուղիղ պատասխան է հարցին, թե արդյոք բյուջեն հեղափոխական է: Այո, այս բյուջեն հեղափոխական է, քանի որ ճշգրիտ իրագործումն է այն խոստման՝ նախահեղափոխական, որ ես անձամբ հնչեցրել եմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ նշեց, որ հաջորդ տարի նախատեսված կապիտալ ծախսերը 2018-ի փաստացի ցուցանիշի նկատմամբ ավելի են 135,1%-ով. «Այսինքն՝ այլ կերպ, քան հեղափոխական, սա չի կարելի անվանել»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախկինում տարեկան կտրվածքով միջին վիճակագրական աճը նախկինում եղել է  7%, այժմ այս տեմպը կրկնապատկել են:

«Այսինքն՝ մեր միջին տարեկան աճը բյուջեի կազմում է 14 տոկոս՝ նախկին 7%-ի փոխարեն։ Բա հեղափոխությունը պոզով-պոչով է լինո՞ւմ»,- նշեց նա։ 

Վարչապետը հայտնեց, որ ճանապարհների կառուցման, նորոգման, հիմնանորոգման համար 2020թ. բյուջեով նախատեսվում է այնքան գումար, ինչքան 2015-2016-2017 թվականների բյուջեներով միասին վերցրած: Բնակարանային շինարարության, կոմունալ ծառայությունների բնագավառներում 2018թ.-ի ցուցանիշի նկատմամբ աճն էլ  նախատեսվում է 120 տոկոս. «Աշխարհի շատ տեղերո՞ւմ եք պատմության մեջ տեսել, որ խոսեն 100, 110, 125 տոկոսի մասին: Բա հեղափոխությունն ուրիշ կերպ ո՞նց է լինում»։

Վարչապետը նշեց նաև, որ առողջապահության ոլորտի ծախսերը 2018 թվականի նկատմամբ աճել են 39.5 տոկոսով, կրթությանն ուղղված ծախսերը՝ 34 տոկոսով, աշխատանքի և սոցիալական բլոկում՝ սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ հոդվածով 74 մլրդ դրամով:

Փաշինյանը շարունակեց. «Սոցիալական բլոկի ծախսերն աճել են 21 տոկոսով, Պաշտպանության նախարարության ծախսերը՝ 28 տոկոսով, Շրջակա միջավայրի նախարարության ծախսերը՝ 41 տոկոսով, պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2020 թ. կկազմի 52.2 տոկոս՝ 2017թ. 58.9 տոկոսի դիմաց» ։

Վարչապետի խոսքով՝ այսօրվա դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները գտնվում են պատմական ամենաբարձր մակարդակի վրա:

«Հիմա հարց՝ այս ամեն ինչը փոխո՞ւմ է, փոխե՞լ է և ինչպե՞ս է փոխում մարդկանց կյանքը: Շատ պարզ. սկսենք ամենապրիմիտիվ բանից, այն, որ մարդիկ այսօր երթևեկում են և մյուս տարի երթևեկելու են բարեկարգ ճանապարհներով, իրենց կյանքը փոխո՞ւմ է, թե՝ ոչ: Իհարկե փոխում է, որովհետև, կներեք արտահայտությանս, ինչպես ասացի, ընթացագործի՝ «խադավիկի» մոտ շատ ավելի քիչ են գնում և համապատասխանաբար, քիչ գումար են ծախսում, քանի որ երբ իրենց գյուղմթերքը բերում են շուկա վաճառելու, իրենց մեքենան քիչ է վերև-ներքև թռչում, քիչ են ապրանք փչացնում, ավելի շատ ապրանք են ունենում»,- ասաց նա։

Անդրադառնալով աշխատատեղերին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոսում են գործազրկության մասին, բայց  այսօր երկրում թափուր աշխատատեղերի խնդիր ունեն:

«Վերջին 15 օրվա ընթացքում մասնավոր ներդրողների երկու արտադրական ձեռնարկության բացման եմ մասնակցել, և այդ երկու ձեռնարկություններում, սեփականատերերի հավաստիացմամբ, ավելի քան 1000 թափուր աշխատատեղ կա և մարդիկ այսօր աշխատող են փնտրում ու չեն կարողանում գտնել: Այսօր հանրապետության բոլոր շինարարական կազմակերպությունները «խրված» են պատվերների մեջ, ոչ թե պարտքերի մեջ, այլ պատվերների մեջ: Կան, որ «խրված» են պարտքերի մեջ, բայց դա հին պատմություն է՝ հյուսիս-հարավ և այլն, և այլն, իրենցով համապատասխան մարմիններն են զբաղվում: Մյուս տարի այս տենդենցն ավելի է շատանալու, նոր աշխատատեղեր են ստեղծվելու, նոր ձեռնարկություններ են ստեղծվելու: Այս կապիտալ շինարարությունների համար անհրաժեշտ նյութերը գնվում են մասնավոր հատվածից: Բա կյանքը ո՞նց է փոխվում»,- նշեց նա։

Խոսելով առողջապահության ոլորտից՝ Նիկոլ Փաշինյանը կարևորեց գլխուղեղի իշեմիկ կաթվածի (ինսուլտ) բուժման պետական ծրագրի ներդրումը։

«Երբ մարդը գիտի՝ տնից-տեղից հեռու, որ ինսուլտ ստանա, ինքը չի գնալու հարևաններից կամ բարեկամներից պարտք անի, իր հիվանդը չի մնալու պատգարակի վրա: Դա մարդու կյանքի փոփոխությո՞ւն է, թե՝ ոչ: Երբ գիտի, որ մարդն ինֆարկտ է ստանալու, հիվանդանոցում չեն ասելու՝ մեր պետպատվերի փողը մարտի կեսերին վերջացել է, գնացեք, մյուս տարի կգաք. դա մարդու կյանքի փոփոխությո՞ւն է, թե՝ ոչ: Երեխայի մինչև 18 տարեկանը հիվանդանոցային ծառայությունն անվճար է. դա մարդու կյանքի փոփոխությո՞ւն է, թե՝ ոչ: Ուսուցչի աշխատավարձը բարձրանում է. դա մարդու կյանքի փոփոխությո՞ւն է, թե՝ ոչ: Զինվորականների աշխատավարձերը բարձրացել են. դա մարդու կյանքի փոփոխությո՞ւն է, թե՝ ոչ: Բանակում զինվորականների սննդի համակարգ է փոխվել. դա մարդու կյանքի փոփոխությո՞ւն է, թե՝ ոչ, դա երկրի մարտունակության բարձրացո՞ւմ է, թե՝ ոչ»,- նշեց Փաշինյանը։

Անդրադառնալով զորամասերում սննդի նոր կարգին՝ վարչապետն ասաց, որ  զինվորը չի ուտում այնպիսի սնունդ, որից հետո պետք է երեք օր կամ երկու տարի ուտելուց հետո 4 տարի էլ բուժվի:

«Մենք դեռ ասում ենք՝ վայ, ուտում են՝ այրոց է առաջանում. դա այրոց չէ, դա զինվորի զգոնությունն է, զինվորի մարտունակությունն: Իսկ ինքն իր պոստին ի՞նչ աչալրջությամբ է հետևում: Մյուսը՝ այսօր զինվորը տեսնում է, որ իր կառավարությունը, իր պաշտպանության նախարարությունը հոգ է տանում իր մասին: Այդ զինվորի ինքնազգացողությունը, այդ մարդու կյանքը, տասնյակ հազարավոր մարդկանց մասին է, ո՞նց է փոխվում: Այն զինվորի ծնողը, որ տեսակցության գնալիս չի մտածում, որ հարևանից պարտք անի, որ նորմալ սնունդ տանի՝ այդ մարդու կյանքը դրանից չի՞ փոխվում: Իսկ ո՞նց է լինում կյանքի փոփոխությունը, օր ու մեջ ասում են՝ իսկ ե՞րբ է փոխվելու մարդու կյանքը: Մարդ ասելով ոմանք ո՞ւմ ի նկատի ունեն: Դրանք ասողների կյանքը սրանից հետո միայն վատանալու է, ուրիշ բանի հույս հանկարծ չունենան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:23
«Այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունենք»․ ԱՄՆ Պետքարտուղարությունը Միրզոյանի հայտարարության մասին
Այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունենք Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ։ Այս...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}