2020 թվականի բյուջեով ԱԻՆ-ին կհատկացվի 2,5 մլրդ-ով ավելի գումար
2020 թվականի պետական բյուջեից Արտակարգ իրավիճակների նախարարությանը նախատեսված է հատկացնել շուրջ 15 միլիարդ 184 միլիոն դրամ, որը 2019 թվականի համեմատ՝ ավելի է շուրջ 2,5 մլրդ դրամով։ Այս մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԻ նախարար Ֆելիսքս Ցոլակյանը։
Նախարարի խոսքով՝ այս տարվա սեպտեմբերին կառավարությունը բացառիկ որոշում կայացրեց՝ պարգևավճարների տեսքով բարձրացնել փրկարարների աշխատավարձը։
«Բացառիկ է այն առումով, որ համակարգում աշխատավարձի նման կտրուկ բարձրացում երբևէ չի եղել»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը։
Նրա խոսքով՝ բյուջեի մեջ առայժմ չի ներառվել աշխատավարձի բարձրացումը, քանի որ աշխատավարձի հետ կապված որոշումն ընդունվել է բյուջեի մասին նախագծի հաստատումից հետո։