Ամուլսարի հարցում տեսնում ենք, որ հաղորդակցության խնդիր կա. Վ. Կարապետյան
«Իմ քայլը » խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ճեպազրույցի ընթացքում պատասխանելով Ամուլսարի շահագործմանն առնչվող խնդրին, տեղեկացրել է, որ այժմ հանդիպումներ են ունենում՝ շահագրգիռ կողմերի հետ:
«Մենք՝ մի խումբ պատգամավորներով, ում հետաքրքրում է այդ հարցը, հանդիպում ենք Կառավարության, հասարակության և համայնքների ներկայացուցիչների հետ (Ջերմուկ , Գնդեվազ): Մենք տեսնում ենք, որ հաղորդակցության խնդիր կա: Մեզ վրա վերցրել ենք այդ հաղորդակցությունը ստեղծելու գործառույթը: Մենք հանդիպում ենք, որպեսզի և կառավարության պլանները հասկանանք, և պարզ դարձնենք մարդկանց համար, որպեսզի կարողանանք այդ վիճելի հարցի վերաբերյալ տեսակետ ունենալ և գնալ իրավական ճանապարհով»,-ասաց պատգամավորը:
Կարապետյանի խոսքով՝ այժմ կառավարությունը գնում է իրավական ճանապարհով, գործընթաց կա և այն ընթացքի մեջ է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան