Թուրքիայի ՊՆ-ն դատապարտել է Սիրիայում հայ քահանայի սպանությունը
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտարարություն է տարածել Սիրիայում հայ կաթոլիկ քահանայի սպանության վերաբերյալ: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Խորը վշտով տեղեկացանք ահաբեկչական դաժան հարձակման հետևանքով Սիրիայի հայ կաթոլիկ եկեղեցու հոգևորական Հովսեփ Բեդոյանի և իր հոր սպանության մասին: Խստիվ դատապարտում ենք այդ ահաբեկչական ստոր հարձակումը, որը նպատակ ունի խոչընդոտել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ դատապարտող հայտարարությամբ հանդես էր եկել նաև Թուրքիայի արտգործնախարարությունը: Նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր. «Ցավով տեղեկացանք Սիրիայի հայ համայնքի անդամ հոգևորականի մահվան մասին, որի դեմ նողկալի հարձակումը տեղի էր ունեցել «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD), «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժերի» (YPG) և «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK) ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ գտնվող տարածքում»:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը Թրամփի հետ հանդիպմանը պատասխանել է Սիրիայում հայ հոգևորականի սպանության հարցին
- Ղամիշլիում վերջին հրաժեշտն են տվել Հայ Կաթողիկե համայնքի սպանված հովվապետին ու նրա հորը
- Ղամիշլիում հայ հոգևորականի են սպանել. «Արևելք»