Թանդիլյանը սպառնաց Ջանջուղազյանին
2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից եզրափակիչ ելույթ ունեցավ Մանե Թանդիլյանը: Նա դիմեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ անդրադառնալով բյուջետային համակարգի մասին օրենքի խախտումներին։
«Պարոն Ջանջուղազյան, Դուք իհարկե կարող եք բացատրել, թե ինչու է դա տեղի ունեցել, և Դուք խախտել եք ոչ թե օրենք, այլ կառավարության որոշում, բայց կառավարության որոշումն ինքնանպատակ չեք ընդունել, այդ որոշումը պարտադիր նորմ է բյուջետային համակարգի հոդվածի համար։ Ես սա համարում եմ ֆինանսների նախարարի լիազորությունների չարաշահում, արդյոք ձեզնից որևէ մեկը հայտարարել է, որ հոդված 21-ը և մակրոտնտեսական ցուցանիշների զարգացումն ապահովող կարևորագույն կանոն ենք խախտել»,- ասաց Թանդիլյանը՝ նշելով, որ օրենսդիր մարմինը գտել է այդ բացթողումը և շտկելու կոչ է անում։
«Վերահսկողական ֆունկցիան օգտագործելով՝ պետք է պարտադրել կառավարությանը փոխել բյուջեն և չխախտել որևէ օրենք բյուջետային համակարգի մասին, այլապես առերևույթ սեփական լիազորությունների չարաշահման հոդվածով մենք պետք է հարցն իրավական ճանապարհով լուծենք։ Ստիպված կլինենք նաև որոշակի Քրեական օրենսգրով նախատեսված տուգանքներ, տույժեր և պատասխանատվություն սահմանել, եթե այդ հարցը չլուծվի Ազգային ժողովի դահլիճում»,- հավելեց պատգամավորը՝ հույս հայտնելով, որ իր գործընկերները կկասեցնեն Քրեական օրենսգրքին դիմելու հաջորդ հնարավորությունը։
Հարակից հրապարակումներ`
- 2020 թվականի բյուջեով ԱԻՆ-ին կհատկացվի 2,5 մլրդ-ով ավելի գումար
- Արթուր Ղազինյան. Բյուջեն չպետք է ծախսվի Փաշինյանի ու Հարությունյանի ընկճախտը բավարարելու համար
- Բյուջեն ընդամենը ծախսերի ու եկամուտների դավթար չէ. Թունյան
- 2020 թ-ին ռազմարդյունաբերության ոլորտում հատկացումներն ավելացել են 22%-ով. նախարար
- «Ճաշակի հարց է». բյուջեի նախագծի հեղափոխական լինել-չլինելու մասին
- Այս բյուջեն չունի հնարավորություն՝ կատարելու տնտեսական հեղափոխություն. պատգամավոր
- Սա բյուջե է նախկին արատավոր համամասնությունների պահպանման մասին. Արման Բաբաջանյան
- 2020 թվականի պետական բյուջեի «ոչ պոպուլիստական» լուծումներն ու առաջնահերթությունները
- Կառավարության ծրագրի բազմաթիվ կարևոր դրույթներ որևէ արտացոլանք չեն գտել բյուջեի նախագծում. Թանդիլյան
- Էկոնոմիկայի նախարարությանը 2020-ի բյուջեի նախագծով ավելի շատ գումար կհատկացվի
- Ավարտվել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները