Կառավարությունը երկու բան պետք է շարունակի անել. ԱԺ նախագահ
«Մասնակցություն և ներառություն»,- Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ընկալմամբ հենց այս երկու բառերով է առաջնորդվում կառավարությունը։ Խորհրդարանում 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց օրենսդիր մարմնի ղեկավարը։
«Հեղափոխությունից տարիուկես անց իսկապես ժամանակն է, որ ոչ թե մեկնաբանություններ անենք, այլ թողնենք, որ թվերը խոսեն։ 2020 թվականին նախատեսվող պետբյուջեի եկամուտներն են շուրջ 1,7 տրիլիոն դրամ, այսպիսի բան երբեք չի եղել։ Հիշեցնեմ, որ 2017 թվականի փաստացի համադրելի ցուցանիշը 1,2 տրիլիոն էր, 2018-ինը՝ 1,3: Այսինքն նախահեղափոխական շրջանից միայն եկամուտների մասով շուրջ 500 մլրդ դրամի տարբերություն ունենք։ Սա շատ ապացուցելի վկայություն է այն բանի, որ քաղաքացիները մասնակցում են երկրի տնտեսությանը, հավատում են տնտեսական աճին, հավատում են պետական ինստիտուտներին»,- ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով, սա իհարկե, սահմանը չէ, միշտ կա ավելացնելու տեղ։
«Կառավարությունը երկու բան պետք է շարունակի անել՝ ավելացնել սոցիալական ծախսերը, և ավելացնի երկարաժամկետ ներդրումները»,- նշեց Միրզոյանը։
Հարակից հրապարակումներ`
- 2020 թվականի բյուջեով ԱԻՆ-ին կհատկացվի 2,5 մլրդ-ով ավելի գումար
- Արթուր Ղազինյան. Բյուջեն չպետք է ծախսվի Փաշինյանի ու Հարությունյանի ընկճախտը բավարարելու համար
- Բյուջեն ընդամենը ծախսերի ու եկամուտների դավթար չէ. Թունյան
- 2020 թ-ին ռազմարդյունաբերության ոլորտում հատկացումներն ավելացել են 22%-ով. նախարար
- «Ճաշակի հարց է». բյուջեի նախագծի հեղափոխական լինել-չլինելու մասին
- Այս բյուջեն չունի հնարավորություն՝ կատարելու տնտեսական հեղափոխություն. պատգամավոր
- Սա բյուջե է նախկին արատավոր համամասնությունների պահպանման մասին. Արման Բաբաջանյան
- 2020 թվականի պետական բյուջեի «ոչ պոպուլիստական» լուծումներն ու առաջնահերթությունները
- Կառավարության ծրագրի բազմաթիվ կարևոր դրույթներ որևէ արտացոլանք չեն գտել բյուջեի նախագծում. Թանդիլյան
- Էկոնոմիկայի նախարարությանը 2020-ի բյուջեի նախագծով ավելի շատ գումար կհատկացվի
- Ավարտվել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները