Ռուբեն Հակոբյան.ՍԴ-ն միակ տեղն է մնացել, որը պայքարում է դատական համակարգն անկախ պահելու նպատակով
«Դատաիրավական համակարգում տիրող խայտառակությունը ղեկավարվում է վարչապետի կողմից»,- «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովի ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։
Նա նշեց, որ նրանք, ովքեր այսօր դատական համակարգում չեն ընդունի որոշումներ, որոնք համապատասխանում են քաղաքական ուժի քիմքին, ավելի ճիշտ՝ վարչապետի քիմքին, որովհետև այսօր քաղաքական ուժ, որպես այդպիսին, չկա, կա մեկ հոգի, «մնացածները մատաղացուներ են՝ կլինի խորհրդական կամ կառավարություն, պարզվում է վնգստացողներ են»։
Դ. Հակոբյանի կարծիքով, դատաիրավական համակարգի համար վնգստում են բոլոր նրանք, ովքեր կազմակերպում են, որպեսզի քաղաքական շահարկման դաշտ բերեն դատարանները։ նա նշեց, որ վնգստում են բոլոր նրանք, ովքեր դարձել են գործիքներ ու պետության համար շատ վտանգավոր գործառույթներն իրականացնում են:
«Այսօր ունենք քաղբանտարկյալներ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը։ Այսօր դատական համակարգում ունենք քաղաքական պատանդ՝ Հայաստանի երկրորդ նախագահը, որպեսզի այդ քաղաքական պատանդին իրավական տեսքի բերեն, ամբողջ դատաիրավական համակարգը Նիկոլ Փաշինյանը գերեվարում է: Լավ է, որ ունենք Սահմանադրական դատարան։ Ես ուզում եմ ողջույնի խոսք հղել Հրայր Թովմասյանին, ով կարողանում է պայքարել, ես վստահ եմ՝ կպայքարի, որովհետև միակ տեղն է մնացել, որը պայքարում է դատական համակարգն անկախ պահելու նպատակով: Ողջունում եմ նրա պահվածքը», - ասաց Ռ. Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Շահնազարյան. ԼՂ բանակցային գործընթացը փակուղում է, պատասխանատուն մենք ենք
- Վազգեն Մանուկյան. Կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարություններով ու ասֆալտին փռելով չէ
- Վազգեն Մանուկյան. «Վերնատուն» ակումբը պատկանում է բոլորին
- Աղվան Վարդանյան. ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունները փակուղում գտվելը կարող է մեծացնի պատերազմի վտանգը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան