Ռոհանին կոչ է անում մուսուլմանական երկրներին ընկերություն չանել Իսրայելի հետ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին նախազգուշացրել է մահմեդական երկրներին՝ զերծ մնալ Իսրայելի հետ բարեկամությունից ու աշխատելուց: Ռոհանին նման հայտարարություն է արել նոյեմբերի 14-ին։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը:
«Սա իսլամական աշխարհում ռազմավարական սխալ է, երբ ոմանք Իսրայելում տեսնում են իրենց ընկերոջը: Ցավալի է, որ որոշ իսլամական երկրներ, որոնք պետք է դիմակայեն իրենց թշնամիներին իսլամական աշխարհի և իրենց ժողովուրդների բարօրության համար, ձեռք են մեկնել Իսրայելին բարեկամության համար», - դժգոհել է Ռոհանին:
Ըստ նրա, այդ երկրները նույնիսկ օգտագործում են Իսրայելի հետախուզական հնարավորությունները մահմեդականների դեմ: Ռոհանին շեշտել է, որ Թեհրանը գտնվում է «սիոնիստական ռեժիմի դեմ պայքարի առաջնագծում»՝ պաղեստինցիների, սիրիացիների և իրաքցիների հետ միասին:
«Մենք պետք է մեր միտքը մաքրենք ցանկացած կասկածից, որ Ամերիկան մեր թշնամին է», - հայտարարել է Ռոհանին, հավելելով, որ Իրանը, այնուամենայնիվ, չի ցանկանում պատերազմ ԱՄՆ-ի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները