Հրանտ Մարգարյան. Այսօր վախն ավելի կաշկանդող է, քան եթե ստալինյան ռեժիմ լիներ, բռնեին Սիբիր ուղարկեին
«Քանի այս ինքնագոհ և ինքնասիրահարված վիճակից իշխանությունները դուրս չեն եկել, իսկապես՝ անգամ երկխոսությունը հնարավորություն չի լինի»,- Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովին ասաց ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով, երբ որևէ մեկը փորձում էասել՝ իրականում լուրջ խնդիրներ կա, բովանդակությունը թողած սկսում են վերլուծել, քննադատել այդ մարդուն, իսկ բուն նյութը մնում է այդպես էլ չքննարկված:
«Ամենամեծ խնդիրը հենց դա է. պետք է կարողանանք բովանդակային քննարկումների հնարավորություն ստեղծենք: Բովանդակային քննարկումների հնարավորություններ պետք է կարողանանք ստեղծել, որտեղ լսեն բոլոր տեսակետները, թող գան մեզ էլ բացատրեն, որ երբեք այսպես լավ չի եղել: Ցանկացած իշխանություն միշտ համարում է, որ իր ժամանակներն ամենագեղեցիկն ու հիասքանչն է եղել, ոչ մի իշխանություն երբեք չի համարել, որ մի բան այն չեն արել, որ կան մարդիկ, որոնք որոշ հարցեր իրենցից լավ են պատկերացնում»,- ասաց Ա. Ռուստամյանը:
ՀՅԴ-ական գործչի մոտ այնպիսի տպավորություն է, որ երկիրը ոչ թե ծրագրերով է առաջ գնում, զարգանում, այլ մեկ մարդու քմահաճույքով:
«Երկար չի կարող այսպես տևել: Սթափվել է պետք, հո իրենց հոր բոստանը չէ, բոլոր սերունդների նվաճած մեր երկիրն է ու հայրենիքը»,- ասաց նա:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքով, այսօր կոռուպցիան ու թալանը տեռորի միջոց են քաղաքական միտքը կոտրելու համար:
«Այս ձևով չենք կարող գնալ կռիվ ու հաղթել: Կռվի պետք է գնալ ու հաղթել, երբ ունենք հզոր, ուժեղ բանակ: Ի՞նչ է այսօրվա մեր վիճակը՝ վարկաբեկված սպայական կազմ, բանակ, որի մասին խոսում են միայն թալանի ու կոռուպցիայի մասին, որտեղ նունիսկ ապրիլյան նահատակներն են քաղաքական շահարկման նյութ դառնում»,- ասաց նա:
Հրանտ Մարգարյանը նաև նշեց. «Երբ ասվում է՝ «Արցախը Հայաստանն է և վերջ», դա կապ չունի ադրբեջանցիների, ոչ էլ աշխարհի հետ, դա ղարաբաղցիներին ասված խոսքեր են, ոնց որ նրանց ասեն՝ Արցախը Հայաստանն է ու ես եմ քո վարչապետը, քո իշխանութունը շինծու է: Դրա համար է ասել դա, դա չի ասել ադրբեջանցիների, աշխարհի համար»:
Վարչապետ Ն. Փաշինյանի մեկ այլ հայտարարությանն անդրադառնալով, որ ԼՂ հարցը պետք է լուծվի այնպես, որ ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար, Հ. Մարգարյանն ասաց, որ այստեղ ենթատեքստեր է տեսնում:
«Ասում է՝ «մինչև հիմա Հայաստանի ոչ մի նախագահ նման բան չի ասել», ենթատեքստում ասում է՝ «ես պատրաստ եմ մի բան հավելյալ զիջել, որ նախորդները պատրատ չէին զիջել»: Ես զարմանում եմ՝ էլ ի՞նչ պետք զիջի, որ Լևոն Տեր-Պետրոսյանից շատ զիջի», - նշեց ՀՅԴ-ական Հ. Մարգարյանը:
Նա ընդգծեց, որ այսօրվա Հայաստանում ամենամեծ երևույթը, որ տեսնում է, վախն է. «Ոչ անպայման վախ ֆիզիկական հալածանքից, այլ վախ խայտառակ լինելուց, մարդկանց խոսակցության նյութ դառնալուց, որ վաղը կասեն՝ կոռմպացված է, թալանչի է, և դու պիտի փորձես ասել՝ ախր ի՞նչն եմ թալանել, ո՞նց եմ կոռումպացված եղել: Վախ, որ քեզ պետք է ծնող, քույր, երեխա հայհոյեն ու մնան կեղծանունների տակ: Այդ վախն այսօր ավելի մեզ կաշկանդող է, քան եթե ստալինյան ռեժիմ լիներ, բռնեին Սիբիր ուղարկեին, որովհետև կան մարդիկ, որոնց համար արժանապատվությունը կյանքից ավելի կարևոր է: Իրենք գտել են ձևը՝ ոնց ամենակարևորներին չեզոքացնել: Ամենաարժանապատիվներն ամենավախկոտներն են այս առումով»:
ՀՅԴ-ական գործիչը կոչ արեց չվախենալ ոչ մի բանից, ֆեյսբուքյան ֆեյքերից՝ ինչ ուզում են թող ասեն, մի ընթերցեք:
«Իրենց նպատակը հոգեբանականն ազդեցությունն է, որ ուզում են թողնել»,- ասաց Հրանտ Մարգարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Թաթուլ Մանասերյան. Այն մարդիկ, որոնք մինչև 1988թ. ամաչում էին հասարակության մեջ երևալ, հանկարծ սկսեցին եղանակ ստեղծել
- Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ
- Վազգեն Մանուկյանը գարնանը կմտնի քաղաքական դաշտ
- Անդրանիկ Թևանյան. Ամբոխը երբեք չի կարող պետություն կառուցել
- Ռուբեն Հակոբյան.ՍԴ-ն միակ տեղն է մնացել, որը պայքարում է դատական համակարգն անկախ պահելու նպատակով
- Դավիթ Շահնազարյան. ԼՂ բանակցային գործընթացը փակուղում է, պատասխանատուն մենք ենք
- Վազգեն Մանուկյան. Կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարություններով ու ասֆալտին փռելով չէ
- Վազգեն Մանուկյան. «Վերնատուն» ակումբը պատկանում է բոլորին
- Աղվան Վարդանյան. ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունները փակուղում գտվելը կարող է մեծացնի պատերազմի վտանգը