Սիրիան մտադիր է ՄԱԿ-ում բարձրացնել ԱՄՆ-ի կողմից նավթի «գողության» հարցը
Դամասկոսը ծրագրում է ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացնել ԱՄՆ-ի կողմից սիրիական նավթի «գողության» հարցը։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Russia 24-ին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ, Ասադը վստահ է, որ իրենց բողոքը կմնա առանց քննարկման: Այս մասին գրում է kommersant-ը։
«Բայց ես, դուք և աշխարհում շատերը գիտենք, որ ՄԱԿ-ը գոյություն չունի, քանի որ չկա միջազգային իրավունք: ՄԱԿ ներկայացրած բոլոր բողոքները մնում են դարակներում, քանի որ սա կիսպետություն է, որը վերահսկվում է ավազակախմբերի կողմից, որոնք ելնում են ուժի սկզբունքից»,- ասել է Սիրիայի նախագահը:
Ասադը նաև նշել է, որ երկիրը վերականգնելու համար անհրաժեշտ են արտաքին ներդրումներ, որոնց հոսքն այժմ սահմանափակ է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից կիրառված պատժամիջոցների պատճառով:
Նշենք, որ նախորդ ամիս ԱՄՆ-ը հայտարարեց, որ դուրս է բերում զորքերը Սիրիայից, սակայն իրականում այդ ամերիկյան զինծառայողները տեղափոխվեցին այն վայրեր, որտեղ գտնվում են նավթահորերը։ ԱՄՆ-ը նախագահը նախօրեին էլ Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իրենք պահում են նավթահորերը, դրանք անվտանգ են, իսկ նավթից ստացված եկամուտը, որը գնահատվում է ամսական մոտ 30մլն դոլար, ուղղվում է նաև քրդերին աջակցելուն։
Նշվում է նաև, որ նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ը սկսեց երկու ռազմական հենակետերի կառուցում Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված նավթային հանքավայրերի տարածքում:
Հարակից հրապարակումներ`
- Սաֆրաստյան․ Հերթական անգամ գործարք տեղի ունեցավ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև, որից տուժում է հայ ժողովուրդը
- Կոնգրեսականը մեղադրել է Թրամփին սիրիական նավթահանքերի զավթման մեջ
- Սիրիայի պատերազմն ու նավթի պաշարների շուրջ մրցակցությունը