Ստեփան Դանիելյան. Այս առումով «ներկաները» վախենալու ոչինչ չունեն
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ցանկացած հեղափոխությունից, կամ զանգվածների ճնշմամբ իրականացված իշխանափոխություններից հետո հաստատվում է անցումային կառավարություն: Դա աքսիոմա է: Աքսիոմա է նաև, որ նման դեպքերում հին իշխանության ռեստավրացիա՝ վերակագնում, չի լինում, կամ եթե լինում էլ է, դա ավելի շուտ բուտաֆորիա է հիշեցնում ու շատ կարճ է տևում:
Այս առումով «ներկաները» վախենալու ոչինչ չունեն, նրանք պետք է վախենեն այլ բանից, որ չեն կարողանա կատարել իրենց հիմնական առաքելությունը՝ իրականացնել իրենց «անցումային» գործառույթը և ճանապարհ բացել նոր հարաբերությունների ու դրանց վրա հիմնված նոր կառավարման համակարգի համար։
Ինչ վերաբերվում է «մերժվածների» վերադարձին, ապա դա հնարավոր չէ, սակայն հնարավոր է, որ իրենք դառնան «նոր մերժվածներ», եթե չկատարեն իրենց դերը ու դրանից հետո խաղաղորեն հեռանան ու ակնկալեն նորից «ձայներ» ստանալ ըստ իրենց արժանիքների»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Վազգեն Մանուկյանի դեմ սկսված արշավի «հեղափոխականների» հրճվանքը մեկ պատճառ ունի
- Ստեփան Դանիելյան. Զինված ուժերում ևս Նիկոլը օտար տարր է
- Ստեփան Դանիլեյան. Նիկոլը, ուզի, թե չուզի, պետք է հրաժարական տա և տալու է
- Ստեփան Դանիելյան. Սուպեր վարչապետությունից անցում ենք կատարում անվերահսկելի վարչապետություն
- Ստեփան Դանիելյան. «Մարտի 1-»-ի գործը բացելը հեշտ է, իսկ փակելը` շատ դժվար
- Ստեփան Դանիելյան. Պոպուլիստը չի կարող պրագմատիկ գործիչ դառնալ, բացառվում է
- Փաստորեն քրեականացվում է այն ամենը, ինչով ամբողջ կյանքում զբաղվել է Նիկոլ Փաշինյանը. Ստեփան Դանիելյան