Վենետիկը ծնկի է եկել
Վենետիկի քաղաքային գլխավոր հրապարակն այս պահին լցված է ջրով։ «Եվրոնյուզ»-ը հայտնում է, որ ըստ կանխատեսումների ջրի մակարդակը դեռ կբարձրանա։ Հրապարակին կից շինությունները ևս լցված են ջրով։
Չնայած սրան, զբոսաշրջիկները պահը բաց չեն թողնում լուսանկարվելու ճարտարապետական բացառիկ շինությունների հետ ու դրանց ֆոնին։
Ջրի բարձր ալիքները լվացել են Վենետիկի զբոսաշրջային վայրերի 85 տոկոսը` պատճառելով հարյուրմիլիոնավոր եվրոյի վնասներ։ Հեղեղվել են խանութներ, շենքեր, ենթակառուցվածներք։
Washington Post-ի փոխանցմամբ, քաղաքապետն արտակարգ դրություն է հայտարարել։ «Քաղաքը ծնկի է եկել»,-թվիթերյան իր էջում գրել է քաղաքապետը։
Ավելի քան 50 տարի առաջ էր՝ 1966-ին, որ քաղաքը սրբեց ջրհեղեղը։ Բազմաթիվ մարդիկ անտուն մնացին, մեծ վնաս հասցվեցին քաղաքի արվեստի գործերին։ Դրանից հետո ջարնցքները բարձրացվեցին մոտ 6 ոտնաչափ։
Քաղաքային իշխանությունները տեղի ունեցածը պայմանավորում են կլիմայական փոփոխություններով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է