ԱՅԼՄԱՄՈՒԼ 10:45 15/11/2019 Հայաստան

Փաշինյանն ինչո՞ւ է այսպես իր թևի տակ առել Արցախի թիվ մեկ օլիգարխին.«Թերթ»

Շուշիում նոյեմբերի 10-ին կայացած «Ազատ հայրենիք» կուսակցության յոթերորդ համագումարում միաձայն որոշվել է՝ գալիք տարվա գարնանը Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածու առաջադրել կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին: Թեմայի վերաբերյալ վերլուծական է հրապարակել «Թերթ»-ը։

«Թվում է թե ոչ մի արտառոց բան չկա՝ Արայիկ Հարությունյանը գալիք նախագահական ընտրություններում հաղթողի ամենահավանական թեկնածուն է, բայց արտառոցը հենց նա է, որ նա առաջին հերթին Փաշինյանի ֆավորիտ թեկնածուն է, այլապես հաղթելու նրա հավանականությունը խիստ կնվազեր։ Դա է պատճառը, որ Արայիկ Հարությունյանն այնպիսի դիֆերամբներ է ձոնում Նիկոլ Փաշինյանին, որ ռաբիս երգիչ Հրագն ու կենդանի վարչապետի արձանի հեղինակ Արմեն Դավթյանը կարող են հանգիստ խղճով թոշակի անցնել։

«Ում վրա քրեական գործ են հարուցել՝ ճիշտ են արել, ում վրա էլ, որ հարուցելու են՝ դա էլ են ճիշտ անելու»։ Սրանք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մտքի գոհարներն են։ Նրա համար կարևոր չէ, որ հարուցել են Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի դեմ, և ում դեմ, որ հարուցելու են, այդ ակնարկը Սերժ Սարգսյանին էր վերաբերում, նա էլ պատերազմի ժամանակ Արցախի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեի ղեկավարն էր։ Չենք բացառում, որ նաև Արցախի համար մեծ ծառայություններ մատուցածները կարող են սխալներ թույլ տված լինել, բայց եթե Հայաստանի ներքին կյանքի մասին հայտարարություն է անում Արցախի նախագահական ընտրությունների մեկ այլ թեկնածու՝ Վիտալի Բալասանյանը, չգիտես ինչու դա դիտարկվում է՝ խառնվել ՀՀ ներքին գործերին ու սեպ խրել ՀՀ-Արցախ հարաբերությունների արանքը, իսկ երբ Արայիկ Հարությունյանը հայտարարում է, թե նրանք, ովքեր չեն սատարում Փաշինյանին՝ դավադիր ուժեր են, դրանով իսկ դավադիր համարում Արցախի ու ՀՀ մի շարք հանրային ու ռազմական գործիչների, բազմապիսի հասարակական ու քաղաքական կառույցներ, դա եթե սեպ խրել չէ ու միջամտություն չէ ՀՀ ներքին գործերին, հապա ի՞նչ է։

Հեղափոխական առաջնորդ, օլիգարխներին մերժող, ասֆալտին փռող ու պատին ծեփող Փաշինյանն ինչո՞ւ է այսպես իր թևի տակ առել Արցախի թիվ մեկ օլիգարխին, ում անունը կապվում է մի շարք խոշոր կոռուպցիոն սկանդալների հետ, երբ Արցախի ու ՀՀ չափերն ու ֆինանսատնտեսական հնարավորությունները տարբերվում են անգամներով, իսկ Արայիկ Հարությունյանն իր ֆինանսական կարողությամբ կարող է տեղ զբաղեցնել անգամ ՀՀ ամենահարուստ օլիգարխների հնգյակում։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանին հլու հնազանդ ծառայած, իր ղեկավարած կուսակցությամբ Արցախի նախագահին անվերապահ աջակցած, իր ղեկավարած կուսակցությամբ Արցախի սահմանադրությունը փոխելուն մեծապես աջակցած, որի արդյունքում Բակո Սահակյանը պաշտոնավարում է երրորդ ժամկետ՝ մինչև 2020 թվականը, առանց ընտրությունների, մեկ էլ հանկարծ պարզվեց, որ Արայիկ Հարությունյանը դարձավ հեղափոխական, որ մերժել է ամեն հինը, որ սատարել է Հայաստանի հեղափոխությանը առարկայական ձևով, որ համաձայն չի եղել Ղարաբաղի հարցի կարգավորման սեղանին դրված փաստաթղթի հետ, այն դեպքում, երբ նրա անհամաձայնությունը ոչ ոք ժամանակին չի լսել, ու հիմա այդ նույն նախկինը այժմ ամենաարժանի թեկնածուն է՝ Արցախի ժողովրդի ապագան։

Միանգամայն նորմալ է, երբ Արցախի ու ՀՀ ղեկավարների միջև սերտ շփումներ լինեն ու լիակատար փոխըմբռնում, բայց ի՞նչ գնով։ Եթե ժամանակին կողմ ես եղել, որ Արցախն ունենա ուժեղ նախագահական համակարգ, այն էլ ՀՀ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո, ու հիմա անվերապահ պաշտպանում ես Փաշինյանի ցանկացած միտք ու քայլ, ու ստացվում է, որ՝ «Արցախը Հայաստան է և վե՜րջ», ու Արցախի նախագահն էլ ՀՀ մարզպետներից մեկն է, դա ինչպե՞ս հասկանանք։ Ցանկացած տրամաբանող մարդ հասկանում է, որ քանի դեռ միջազգայնորեն չի կարգավորվել Ղարաբաղյան հարցը, Արցախի կարգավիճակը փոխել հնարավոր չէ։ Բանակցությունների այս փուլում մեկ էլ ՀՀ-ն Արցախն ընդգրկում է իր վարչական տարածքի մեջ ու Արցախն էլ տալիս է իր համաձայնությունը, սա լո՞ւրջ եք համարում։ Դա ուղղակի անհնարին է, կնշանակի Արայիկ Հարությունյանը ձեռքը դնելու է Արցախի սահմանադրության վրա ու ասի․ «Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. ապահովել հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը», բայց իրականում ինքը գործելու է որպես ՀՀ մարզպետ։

Եկող տարի Արցախում սպասվում է երկու համապետական ընտրություն միաժամանակ՝ նախագահի ու խորհրդարանական։ Արայիկ Հարությունյանը, եթե հավաքի անհրաժեշտ կեսից ավելի ձայները, բնականաբար նրա ղեկավարած կուսակցությունն էլ կունենա մեծամասնություն խորհրդարանում, ու դրանով նա Արցախում կունենա միահեծան իշխանություն, ընդդիմադիրներին դավադիրներ որակելու գործելաոճով։ Եթե ընտրությունները տարբեր ժամկետներում լինեին, դեռ հնարավոր էր, որ խորհրդարանում որևէ ուժ մեծամասնություն չունենար, ինչպես Նիկոլ Փաշինյանի թիմը հեղափոխությունից մեկ տարի առաջ հազիվ 7 տոկոս ձայն հավաքեց խորհրդարանում, այն էլ դաշինքով, ու Փաշինյանի պաշտոնավարումից մեկ տարի անց, եթե նոր ընտրություններ լինեին, հազիվ էլի մի 7 տոկոս ձայն կհավաքեր։ Իսկ հիմա Փաշինյանն իր օր օրի անկում գրանցող վարկանիշով Արցախում կհասցնի նախագահ կարգել իր դրածոյին, որն իր վստահության ռեսուրսը կապելով Փաշինյանի վարկանիշի հետ, ու ոչ միայն սեփական, այլև ՀՀ վարչապետի սխալների բեռն իր վրա վերցնելով, թե ուր կարող է տանել Արցախը՝ դժվար չէ կանխատեսել։ Մի բան ակնհայտ է, տարիներով թմբկահարվում էր, թե չի կարող ժողովրդական Արցախը մաս կազմել հակաժողովրդական Ադրբեջանին, իսկ եկող տարի Արցախի ու Ադրբեջանի ժողովրդավարական մակարդակները լրիվ կհավասարվեն, այդ դեպքում ի՞նչ է՝ արդեն կարելի՞ է Արցախը մտցնել Ադրբեջանի կազմ, քանի որ ժողովրդավարության մակարդակով իրար կարժենան։ Սա շատ վտանգավոր ճանապարհ է, և քիչ ժամանակ ունենք սխալն ուղղելու համար, քանզի Արցախի ընտրությունների այս սցենարի պարագայում կորուստը լինելու է անդառնալի»


Վարդգես Սարգսյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կասկածելի առարկայի մասին հաղորդումից հետո Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցը փակվել է ստուգման համար
Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում ստուգվում է կասկածելի առարկայի մասին հաղորդագրությունը։ Այս մասին հաղորդում է «Զգուշացեք,...
Աղբյուր` Panorama.am
15:40
Նույն ժամին Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան
«Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին  տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին
Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
Աղբյուր` Panorama.am
15:27
«Կարևոր իրազեկում» Հարկադիրից
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, դրա 48-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}