Նոտր Դամի վերականգնողները վիճել են աշտարակի պատճառով
Հրդեհից վնասված Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման պատասխանատուները՝ ճարտարապետ Ֆիլիպ Վիլնևն ու գեներալ Ժան Լուի Ժորժլան չեն կարողանում պայմանավորվել, թե ինչպիսի տեսքով վերանորոգեն տաճարի աշտարակը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, վեճերն արդեն հասել են վիրավորանքի և հանրայնացվել։
Գեներալ Ժորժլանը, ում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշանակել է պատասխանատու տաճարի վերականգնման գործում, առաջարկում է աշտարակը կառուցել ժամանակակից ոճով, բայց վերականգնող ճարտարապետ Վիլնևը պնդում է վերականգնել պատմական կառույցի նախնական տեսքը։
Le Parisien-ին տված հարցազրույցում Ժորժլանը կտրուկ է արտահայտվել ճարտարապետի հասցեին, խորհուրդ է տվել նրան «փակել բերանն» ու չխանգարել «խելամիտ հիմքերով կատարել այն ընտրությունը, որը կլինի լավագույնը Նոտր Դամի, Փարիզի և ողջ աշխարհի համար»։
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում (Նոտղը Դամ դը Պաղի) խոշոր հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով փլուզվել են 850-ամյա գոթական տաճարի սրածայր աշտարակը, տանիքի մի մասը, ժամացույցը։ Նախագահ Էմանուել Մակրոնը բարձրաձայնել է հավակնոտ ծրագիր՝ տաճարը կվերականգնվի 5 տարուց, մինչդեռ որոշ փորձագետները կարծում են, որ վերականգնման աշխատանքները կտևեն մոտ 10-15 տարի:
Հարակից հրապարակումներ`
- Նոտր Դամի մոտ ահաբեկչության փորձ իրականացրած ֆրանսուհիները դատապարտվել են
- Փարիզի Աստվածամոր տաճարը կարող է փլուզվել անոմալ եղանակի պատճառով
- Նոտր-Դամ. երեք ամիս անց
- Նոտր Դամի տանիքին հնարավոր է հայտնվի լողավազան
- Զբոսաշրջիկներին թույլատրել են մոտենալ Փարիզի Աստվածամոր տաճարին
- Փարիզի Աստվածամոր տաճարի քահանան հրդեհի բռնկման նոր վարկած է նշել
- Փարիզի Աստվածամոր տաճարի աշտարակի վերականգնման համար կհայտարարվի միջաջազգային մրցույթ
- Փարիզի Աստվածամոր տաճարը փակվում է
- Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար 1 մլրդ եվրո խոստացած դոնորները
- Ամենաանհավանական աղբյուրը, որ կարող է օգնել Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցմանը
- Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհից հետո ավելացել է Հյուգոյի գրքի վաճառքը
- Փարիզի Աստվածամոր տաճարը՝ հրդեհից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան