Ահաբեկիչները կոչ են արել միայնակ գրոհայիններին հանդես գալ որպես լրագրողներ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ամբողջ աշխարհի միայնակ գրոհայիններին նոր հրահանգ է տվել: Լենտա.ռու կայքը, հղում անելով Daily Mail-ին, գրում է, որ այն տարածվել է ահաբեկիչների առաջնորդ Աբու Բաքրա ալ-Բաղդադիի ոչնչացումից հետո:
Հրահանգում նկարագրվում է, թե ինչպես մոտենալ հայտնի քաղաքական գործիչներին ու հարձակվել նրանց վրա:
Օրինակ, ահաբեկիչներին առաջարկում են հանդես գալ որպես լրագրողներ, որպեսզի կարողանան ներկա լինել մամուլի ասուլիսներին, համաժողովներին կամ հանդիպումներին և այնտեղ իրենց հետ տանել պայթուցիկներ:
«Կարելի է օգտագործել տեսախցիկներ, որպեսզի թաքցնեն դրանցում ատրճանակները»,- նշվում է տեսքտում:
Ղեկավարությունը միայնակ ահաբեկիչներին նաև առաջարկում է օգտագործել հեռահար դիպուկահար հրացաններ, մոլոտովի կոկտեյլներ և գնդացիրներ: