Այս բյուջեն չունի հնարավորություն՝ կատարելու տնտեսական հեղափոխություն. պատգամավոր
«Հայաստանի 2020 թվականի բյուջեով նախատեսված է 179 մլրդ դրամ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, սակայն այն կարող էր լինել 3 անգամ ավելի շատ՝ մոտ 500-515 մլրդ դրամ»,- այս մասին այսօր ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։
Սիմոնյանի խոսքով Հայաստանը կարող է դառնալ կրթություն արտահանող երկիր։
«Եթե մենք կարողանայինք ոչ թե հավասարաչափ բաշխել եղած գումարները բոլոր ոլորտների վրա, այլ կարողանայինք ստեղծել պիկ, ապա այն հնարավորություն կտար ծակել հնարավորությունների պատնեշը, որը Հայաստանը ունի։ Իսկ այս բյուջեն չունի հնարավորություն՝ կատարելու տնտեսական հեղափոխություն։ Այն չի կարող նոր հնարավորություններ, նոր պոտենցիալ ստեղծել Հայատանի համար։ Այս բյուջեն կոչված է պաշտպանել այն, ինչ կա։ Ես ձեզ հավատացնում եմ, որ երբ բերեք բյուջե, որտեղ շեշտակի ավելացել է բարձրագույն կրթությանը հատկացվելիք գումարը, որևէ մեկը ձեզ չէր քննադատի։ Ցանկացած գիտությունն այն ոլորտն է, որտեղ ներդրումը վերադառնում է պետությանը։ Դա նաև հնարավորություն կտա խուսափել պահպանողականությունից»,- նշեց Սիմոնյանը։
Ամփոփելով իր խոսքը՝ Կարեն Սիմոնյանը նշեց, որ բյուջեն չի կարողանում արտացոլել այն անհրաժեշտությունները, որոնք կան Հայաստանի զարգացման հետագա տեսլականը ապահովելու համար։
«Որովհետև բյուջեն միտված է պահպանելու այն, ինչ կա, և որը բավարար է 4.9 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին