«Եթե չհաջողենք ծրագիրը, կարող եք մեղադրել». նախարարն արձագանքում է պատգամավորին
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը արտահերթ ելույթ ունեցավ, որպեսզի պարզաբանումներ ներկայացնի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի բարձրացրած այն մտահոգությանը, թե «նախագծում ինչու՞ որևէ տող չկա 10 մլն ծառ տնկելու հայտարարության ու դրա ֆինանսավորման մասին»։
«Իհարկե բյուջեում չկա որևէ հիշատակում հաջորդ տարի 10 միլիոն ծառերի տնկման ծրագրի ֆինանսավորման մասին, բայց անտառվերականգնման ծրագիրը, և այդ աշխատանքն իր բնույթով անտառվերականգնման է»,- ասաց նախարարը։
Գրիգորյանի խոսքով՝ արդեն այսօր գործընկեր երկրներից մեկից ակնկալում են 1 միլիոն տնկի նվիրատվություն։
«Եթե չհաջողենք ծրագիրը, առնվազն կա ոլորտ և կա պատասխանատու, որին որ կարող եք մեղադրել»,- դիմելով՝ պատգամավորին՝ ասաց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության ծրագրի բազմաթիվ կարևոր դրույթներ որևէ արտացոլանք չեն գտել բյուջեի նախագծում. Թանդիլյան
- 10 մլն ծառ է տնկվելու, բայց որևէ ծրագրում չգտա դրա արտացոլումը. Մանե Թանդիլյանը՝ Էրիկ Գրիգորյանին