Արթուր Վանեցյան. Երեխաների օրգանների վաճառքի մասի որևէ խոսք չկա
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ուշագրավ հայտարարություն էր տարածել, որ բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, որի պնդմամբ` երեխաների օրգանների վաճառքի մասի որևէ խոսք չկա:
«Դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: ԱԱԾ այս հայտարարությունից հետո սոցիալական ցանցերում սկսվեցին բուռն քննարկումներ, սակայն ուշագրավ էր Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանի գրառումը: Վերջինս սոցցանցի իր էջում գրառում էր կատարել` հիշեցնելով Կառավարության հունվարի 10-ի նիստը, որտեղ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը բարձրաձայնում էր երեխաների որդեգրման և օրգանների հնարավոր վաճառքի վտանգների մասին: Ի պատասխան` Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը տեղեկացրել էր, որ Արարատ Միրզոյանի մատնանշած խնդրի վերաբերյալ երբևէ տեղեկատվություն չեն ստացել»,- գրել է թերթը:
Հարակից հրապարակումներ`
- Հետհայացք ԱԱԾ-ի՝ երեխաների որդեգրման սկանդալային հայտարարության հետ կապված
- Լրագրողները Միրզոյանին հիշեցրին 1 տարի առաջվա հայտարարությունը՝ երեխաների ապօրինի որդեգրման մասին
- ԱԱԾ-ն բացահայտել է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան