Իտալիայում ամուսնալուծված տղամարդկանց համար բացում են ապաստարաններ
Ամուսնալուծությունը կարող է կործանել իտալացի տղամարդկանց. 60 տոկոս դեպքերում դատարանները բնակարանները տալիս են կանանց, որոնց հետ մնում են երեխաները, բացի այդ ամուսնալուծված տղամարդկանց 94 տոկոսը պետք է ալիմենտ վճարեն ոչ միայն երեխայի համար, նաև նախկին կանանց, որպեսզի ապահովվեն նրանց սովորական կենսամակարդակը: Արդյունքում ամուսնալուծված տղամարդիկ ծախսում են 1-1,5 հազար եվրո, ինչը շատերի համար մեծ գումար է: Հաճած նրանք չեն կարողանում ոչ միայն վճարել նախկին կանանց, նաև իրենց համար տուն վարձել: Նրանք ընկերների, ծանոթների տներով են ման գալիս, երբեմն քնում մեքենայում: Նման տղամարդկանց թիվն ավելանում է:
Վեստի.ռու-ն գրում է, որ խնդիրն աստիճանաբար հասնում է ազգային մասշտաբների: Արդյունքում ողջ երկրում կազմակերպվում են ապաստարաններ ամուսնալուծված տղամարդկանց համար, նրանց համար տարածքներ տալիս են կամավորները կամ քրիստոնեական կազմակերպությունները:
Տղամարդիկ գլխներին ծածկ են ունենում, հնարավորություն հանդիպել երեխաների հետ և հոգեբանների հետ խորհրդատվություն: Ապաստարաններն ունեն հյուրերի համար սենյակներ, ընդհանուր սրահ խոհանոցով և երեխաների հետ հանդիպման հատուկ վայր՝ խաղահրապարակ, լողավազան:
Տղամարդը մեկ տարուց ավելի չի կարող մնալ ապաստարանում: Այդ ընթացքում, քանի դեռ նա այնտեղ է ապրում, նա պետք է գտնի աշխատանք և բնակարան: