«Հրապարակ». ԲՀԿ-ն հրավիրված է եղել, սակայն չի մասնակցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ երեկ Երևանում տեղի ունեցած «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի քննարկմանը, ըստ տեղեկությունների, հրավիրված է եղել նաև ԲՀԿ-ն, սակայն կուսակցությունը հրաժարվել է մասնակցությունից՝ մտածելով, թե «սևերի ակումբում» իր հայտնվելը կարող է նոր հարվածի տակ դնել առանց այն էլ բարդ վիճակում հայտնված կուսակցությանը։
«Տեղեկություն չունեմ»,- հրավերի մասին մեր հարցին ի պատասխան ասաց Իվետա Տոնոյանը։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ նույն պատասխանը տվեց։ Հետաքրքրվեցինք՝ իսկ ո՞վ կունենա տեղեկություն։ Աբովյանն ասաց, որ չգիտի։ Առաջարկեցինք ճշտել «վերևների» հետ, ըստ էության, հրաժարվեց՝ ասելով, թե դա է իր պատասխանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում