Մեսսին վիճել է Բրազիլիայի հավաքականի մարզչի հետ
Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականների ընկերական հանդիպման ավարտին, որը կայացել է Սաուդյան Արաբիայում, լեզվակռիվ է տեղի ունեցել արգենտինացիների գլխավոր աստղ Լիոնել Մեսսիի և Բրազիլիայի գլխավոր մարզիչ Տիտեի միջև: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, վեճի մասին պատմել է հենց Տիտեն:
«Ես բողոքել եմ Մեսսից մրցավարներին, քանի որ համարել եմ, որ նա դեղին քարտի է արժանի: Այդ ժամանակ արգենտինացին ինձ ասաց՝ լռեմ: Ես նրան նույն ձևով պատասխանեցի: Ես այլևս բան չունեմ ավելացնելու»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում