«Տեր կանգնենք Քարահունջին». ԱԺ-ն թքած ունի մեր իսկ մշակութային և պատմական կոթողների վրա
«Տեր կանգնենք Քարահունջին» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Փրկենք Քարահունջը» նախաձեռնության անդամներն ու անկախ մասնագետները բաց նամակով դիմել են ՀՀ Ազգային ժողով ու ստացել են պատասխանը:
«ԱԺ-ից այսօր ստացանք պատասխան նամակ երեկվա գրառման մեր նամակին։
Ֆոռմալ մի գրություն է, իրականում շատ խոսող առ այն, որ մեր Ազգային ժողովը թքած ունի մեր իսկ մշակութային և պատմական կոթողների վրա։
Սիրելի՛ ազգ, մենք մեր ձեռքը պետք է վերցնենք մեր փրկությունը․․․ կարծես թե արդեն բոլոր բնագավառներում»,- գրված է «Տեր կանգնենք Քարահունջին» ֆեյսբուքյան էջում։
«Տեր կանգնենք Քարահունջին» նախաձեռնությունը բաց նամակով ահազանգել է. «Քարահունջ աստղադիտարանը հազարամյակներ շարունակ պահպանվել և հասել է մեզ, բայց միայն վերջին 15-20 տարվա ընթացքում, երբ «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքը փոխադրվել է հատուկ պահպանվող հողերի կատեգորիա և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին, այդ գիտական, մշակութային և պատմական արժեքավոր կոթողի մեգալիթներից մոտ 15%-ը (մոտ 35 հատը) օտարվել, գուցե և ուղղակի գողացվել է»:
Հարակից հրապարակումներ`
- «Քարահունջի վերաբերյալ մասնագետներն իրենց վրդովմունքը միայն մասնավոր զրույցներում են հայտնում»
- «Զորաց քարերը» նոր տնօրեն ունի
- Ապամոնտաժվում է «Զորաց քարերի» տարածքում տարիներ առաջ տեղադրված տաղավարը
- «Հակահայկականությանը վերջ է դրվելու». Տեր կանգնենք Քարահունջին
- Զորաց քարերի պեղումներին պետք է մասնակցեն այլ մասնագետներ ևս. Գ.Բրուտյան
- Փրկենք Քարահունջը պեղումների՞ց, թե՞ պրովոկացիաներից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան