Խոսում են օգտատերերը
Հաճախ ֆեյսբուքյան հարթակից կարելի է հասկանալ, թե ինչից են դժգոհ մարդիկ, ինչն է նրանց դուր գալիս, ինչն են հումորով ընդունում կամ «սրտին մոտ»:
Երեկ ու այսօր քննարկվող թեմաներից է, թե ինչպես ոստիկանները թույլ չեն տվել մի խումբ երիտասարդների մոտենալ Երևանում ՌԴ դեսպանության շենքին ու իրենց նամակն անձամբ հանձնել դեսպանության աշխատակիցներին: Նրանք այն ստիպված գցել են նամակների համար նախատեսված արկղում:
Երիտասարդների բողոք-նամակը վերաբերվում էր ՌԴ Արմավիրի հայկական տաճարի տարածքում տեղադրված Գարեգին Նժդեգի արձանը պղծած քաղաքային խորհրդի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողություններին՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել նրան:
Օգտատերեի շրջանում քննարկվում է ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի հետ հանդիպմանը կրած վերարկուն:
«Ի դեպ, հագիս ղացախական ազգային վերարկու է, որը սիրելի հյուրի նվերն էր, և ես մեծ հաճույքով կրեցի նրան ուղեկցելու ողջ ընթացքում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Աննա Հակոբյանը:
Օգտատերերից մեկը գրել է. «Աննա Հակոբյանը կանադացի պատվիրակ դիմավորելուց խակեյիստի էկիպիռովկա կհագնի»։
Օգտատերերի աչքից չի վրիպել նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված ծաղրանկարը, որում ներկայացված են «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հիմնադիր համագումարին մասնակցած քաղաքական գործիչները: Ծաղրանկարով կիսվել էր նաև Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանը: Օգտատերերը հիմնականում շեշտադրում են, որ Հանրային հեռուստաընկերությունը Հայաստանի հարկատուների հաշվին ֆինանսավորող պետական լրատվամիջոց է, պետք է հանրությանը հասցնի օբյեկտիվ տեղեկատվություն, ոչ թե զբաղվի ծաղրանքով:
Օգտատերը քննարկում են նաև Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած ԵՎՐՈ 2020-ի որակավորման խմբային փուլի իններորդ տուրի Հայաստան-Հունաստան նախօրեին կայացած հանդիպումը:
«Արդարացի ենք զբաղեցնում նախավերջին տեղը, թե՝ անարդարացի, ֆուտբոլը մերն է, թե միայն՝ շախմատը, սամբո-ծանրամարտը...»։
Հարակից հրապարակումներ`
- Աբրահամ Խաշմանյան. Մենք արեցինք այն, ինչ ի վիճակի էր անել տվյալ կազմը
- Ռուսաստանում ՀՀ դեսպանություն. Պատգամավոր Վինոգրադովի գործողությունը վանդալիզմի դրսևորում է