Սիրիայում մեքենայի պայթյունից 10 մարդ է զոհվել
Առնվազն 10 մարդ է զոհվել, 30-ը տուժել Սիրիայի հյուսիսում գտնվող Ալ Բաբ շրջանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Anadolu-ն:
Ավտոկանգառներից մեկում պայթել է մեքենան, որ լցված է եղել պայթուցիկ նյութերով: Պայթյունը վնաս է հասցրել նաև շուրջը կայանված մեքենաներին և հարևան շինություններին: Չի բացառվում, որ զոհերի ու տուծաժների թիվն ավելանա:
Դեպքի վայրում աշխատում են անվտանգության ծառայությունները:
Այս պահին պայթյունի համար ահաբեկչական որևէ խմբավորում դեռ պատասխանատվություն չի ստանձնել:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ՊՆ-ն դատապարտել է Սիրիայում հայ քահանայի սպանությունը
- Էրդողանը Թրամփի հետ հանդիպմանը պատասխանել է Սիրիայում հայ հոգևորականի սպանության հարցին
- Հետաքրքիր դիրքային տեղաշարժեր են գրանցվում Սիրիայում.արաբագետ
- Սիրիայում քաղաքային շուկայում պայթյունից 10 մարդ է զոհվել
- Պայթյուն Սիրիայի Աֆրին քաղաքում. կան զոհեր և վիրավորներ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում