Նիկոլաս Քեյջը կմարմնավորի Նիկոլաս Քեյջին
Հայտնի դերասան Նիկոլաս Քեյջը մոտ է նրան, որպեսզի մարմնավորի ինքն իրեն «Մեծ տաղանդի անտանելի բեռը» ֆիլմում: Լենտա.ռու կայքը, հղում անելով The Hollywood Reporter-ին, գրում է, որ Lionsgate մեդիաընկերությունը գտնվում է կինոնկարի իրավունքը ձեռք բերելու բանակցությունների վերջին փուլում, և եթե գործարքը կայանա, Քեյջը կհաստատվի դերում:
Սյուժեի համաձայն, Քեյթի կերպարն ամբողջ ուժով փորձում է դեր ստանալ ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի նոր ֆիլմում և պարբերաբար զրուցում է ինքն իր հետ 90-ականներից, երբ ավելի եսասեր էր:
Hollywood Reporter-ի տվյալներով, սցենարը գրել են Թոմ Գորմիկենն ու Քեվին Էտտեն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան