Աբրահամ Խաշմանյան. Մենք արեցինք այն, ինչ ի վիճակի էր անել տվյալ կազմը
Նախօրեին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ԵՎՐՈ 2020-ի որակավորման խմբային փուլի իններորդ տուրի Հայաստան-Հունաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը պարտվեց 0:1 հաշվով:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հետխաղային մամուլի ասուլիսում ասաց. «Նվիրվածության առումով տղաները արեցին այն, ինչ կարող էին անել՝ առավելագույնս նվիրվեցին թե անհատապես , թե ՛ ամբողջ թիմով: Բայց որակական առում զիջեցինք մրցակցին: Բավականին լավ կարծիք ունեինք նրանց մասին, ու այսօր, իրոք տեսանք, որ շատ լավ պատրաստված ու կազմակերպված հավաքական ունեն: Մրցակիցն առավելություն ուներ, նրանց հաղթանակն օբյեկտիվ էր»:
Նա նշեց, որ իրենք այսօր արեցին այն, ինչ ի վիճակի էր անել տվյալ կազմը, բարձր որակ ունեցող շատ խաղացողները այս խաղին չէին մասնակցում:
«Բնական է՝ ցանկացած պարտությունից արդարացում չկա: Մենք փորձում ենք ամեն ինչ ռեալ տեսնել ու ռեալ գնահատել: Արդարանալու խնդիր չեմ տեսնում»,- ասաց ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:
Աբրահամ Խաշմանյանը չի կարծում, որ հավաքականը պաշտպանողական մարտավարություն էր ընտրել. «Փորձում էինք առավելագույն կազմակերպված լինել պաշտպանությունում, փակել բոլոր գոտիներն ու արագ գրոհների շնորհիվ կազմակերպել մեր գրոհները: Ինչ վերաբերում է երկրորդ կեսին, ապա հաշվից ելնելով՝ մրցակցին էլ զիջեց մեզ տարածությունները: Փորձել էինք բալանսավորված խաղալ: Մրցակիցը 100 տոկոսանոց գոլային պահեր ստեղծեց ոչ միայն առաջին, այլև երկրորդ կեսում»:
Հարակից հրապարակումներ`
- Ֆուտբոլի ընտրանու մեկնարկային կազմը հայտնի է
- Աբրահամ Խաշմանյանն ազգային հավաքական է հրավիրել 24 ֆուտբոլիստի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան