Փաստաբան. Իշխանության նպատակն է Ամուլսարի խնդիրը քնեցնելու միջոցով հասնել իրենց ցանկալի լուծման
«Իշխանության կողմից հարցը քնեցնելու, մոռացության տալու, հարցի հանդեպ հանրային հետաքրքրությունը նվազեցնելու նպատակ է դրված»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել փաստաբան Մուշեղ Շուշանյանը՝ անդրադառնալով Ամուլսարի խնդրին, որը այդպես էլ առկախված է մնում:
«Մենք տեսնում ենք, որ իշխանությունը որոշակի հաջողության հասավ, այսինքն, հարցի լուծումը անորոշ ժամանակով հետաձգվեց։ Դրանից մի եզրակացություն կարող ենք անել՝ իշխանությունը հույս ունի, որ հարցը քնեցնելով, հանրային դժգոհության ալիքը ժամանակի ընթացքում կմարի և իրենք կկարողանան առանց դիմադրության իրենց ցանկալի լուծումը պարտադրել ժողովրդին»,-նշել է փաստաբանը՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ իշխանությունը, նման ակնկալիք ունենալով, խորը մոլորության մեջ է:
«Որևէ իշխանության չի հաջողվի այդ հարցը այսպես հեշտ-հանգիստ լուծել՝ ի վնաս ամբողջ հայ ժողովրդի։ Ամուլսարի խնդիրը ոչ միայն տեղի բնակչության, մասնավորապես Վայոց Ձորի մարզի ու Ջերմուկի հարակից բնակավայրերի բնապահպանական ու կենսամիջավայրի անվտանգության հարցն է, այլ վերաբերում է մեր ժողովրդին և պետությանը։ Լուրջ մասնագետները ասել են, որ հանքի շահագործումը կարող է ազդել Հայաստանի ամբողջ ջրային ավազանի վրա, ինչը աղետալի հետեւանքներ կունենա ու կդառնա բնապահպանական աղետ։ Այստեղ թե էկոցիդի, թե գենոցիդի մասին կարող ենք խոսել»,-շեշտել է Շուշանյանը։
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարության դեմ: Ընկերությունը դիմել էր նախարարությանը՝ Դարբ գետից 43.5 լիտր/վայրկյան ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար։ Նախարարության մերժումը Լիդիանում համարում են ապօրինի:
Դիտարկմանը, թե այսօր հանրային քննարկումները բոլորովին այլ թեմաների շուրջ են, փաստաբանն արձագանքել է. «Իշխանությունը պարբերաբար արհեստական օրակարգեր է ներմուծում հանրային դաշտ և դրանով փորձ է արվում հանրային ուշադրությունը շեղել հիմնական խնդիրներից, որոնցից մեկը Ամուլսարն է։ Օրինակ, Ստամբուլյան կոնվենցիա և այլն։ Ես երբևէ չեմ հիշում, որ մեր հանրությունն այնքան պառակտված լինի, որքան հիմա է և դա կատարվում է իշխանության ջանքերով ու մասնակցությամբ»։
Ըստ Շուշանյանի, իշխանությանը հաջողվել է տարբեր արհեստական օրակարգերի միջոցով հանրությանը տարբեր՝ միմյանց հետ հակամարտող հատվածների բաժանել։ Փաստաբանը կասկածներ ունի, որ այս գործելաոճը շատ ավելի հեռուն գնացող ու վտանգավոր նպատակներ ունի։
«Առաջին ազգային օրակարգը Արցախի հարցն եմ համարում եւ չեմ բացառում, որ դա կարող է կապված լինել Արցախի հարցում ինչ-ինչ նպատակների, ինչ-ինչ ծրագրերի հետ։ Փորձում են հասարակությանը ներքուստ պառակտել, դիմադրությունը կոտրել, որպեսզի արտաքին ագրեսիայի դեպքում ժողովուրդը դիմադրելու անկարող լինի»,-նշել է Մուշեղ Շուշանյանը՝ հավելելով, որ նման կարծիքի է հանգել դատողությունների ու վերլուծությունների միջոցով։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարի հարցում տեսնում ենք, որ հաղորդակցության խնդիր կա. Վ. Կարապետյան
- «Հատուկ գնդի վետերաններ» ՀԿ Ջերմուկի մասնաճյուղը իշխանություններին հնարավորություն է տալիս լուծել Ամուլսարի խնդիրը
- Պատգամավորները հանդիպել են ու «հանդիպելու են» Ամուլսարի ճանապարհը փակած քաղաքացիների հետ
- Ամուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավարի նկատմամբ ծառայողական քննության արդյունքը
- Հայաստանի վարկանիշը կբարձրանա, եթե մերժենք Ամուլսարի ծրագիրը. Կ.Մանվելյան
- ՀԽ-ում Ամուլսարի հարցով աշխատանքային խումբ է ձևավորվում
- Քաղաքական նոտա՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման
- Ինչպիսին է Ամուլսարի իրավիճակը դատարանում
- Ամուլսար են բարձրացել երեխաները
- Ամուլսար բարձրանալու համար արշավախմբի ղեկավարին ոստիկանություն են կանչել
- Քննչական խմբի ղեկավար. Ամուլսարի գործով ի հայտ են եկել նոր տեղեկություններ
- Հայտարարություն. Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ
- Երթ՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման. «Քանի կանք, ոչ մի հանք»
- Ամուլսարի շահագործման դեմ հավաքի կազմակերպիչները խնդրեցին չկեղտոտել տարածքը
- Նազելի Վարդանյան. Ամուլսարի շահագործման դեմ պայքարը կառավարությանն օգնելու համար է
- Գնդեվազցիները փակել են Ամուլսար գնացող ճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան