Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել
Ռուսաստանաբնակ դաշնակահարուհի, մի շարք մրցույթների դափնեկիր Եվա Գևորգյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն։
«Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ ՀԱՖՆ-ի ջանքերով կազմակերպված «Երիտասարդ արտիստների ծրագրի» մասնակից, դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ստացավ ՀՀ քաղաքացիություն։ Շնորհավորում ենք և սպասում, որ նա առաջիկայում աշխարհի հանրահայտ բեմերում պատվով կներկայացնի Հայաստանը»,- գրված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջում։
«Ես դարձա Հայաստանի քաղաքացի։ Ես անչափ երջանիկ են, որ հիմա ներկայացնելու եմ իմ երկու հարազատ երկրները»,- գրել է Եվան։
Եվան սովորում է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Նա նվագում է 3 տարեկանից, մասնակցել է 15-ից ավելի միջազգային մրցույթների և փառատոների` մասնավորապես «Շոպեն» դաշնակահարների մանկապատանեկան միջազգային մրցույթին (Լեհաստան), «Չիտա դի Սան-Դոնա-դի-Պյավե» II միջազգային մրցույթին (Իտալիա), Բակուլովի անվան դաշնակահարների համառուսաստանյան մրցույթին (Եկատերինբուրգ), Clavi Cologne Piano Competition (Գերմանիա) և արժանացել բացառապես առաջին մրցանակների, Cleveland International Piano Competition-ում արժանացել է առաջին մրցանակին։ Այս տարի Cliburn International Junior Piano Competition-ում գրավել է երկրորդ տեղը։
Հարակից հրապարակումներ`
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը միջազգային մրցույթում երկրորդ մրցանակին է արժանացել
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը միջազգային մրցույթի եզրափակչում է
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ելույթ է ունեցել «Ռոյալ Ալբերտ Հոլում»
- 14-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ՀՀ քաղաքացիություն կստանա
- 14-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ցանկանում է ստանալ Հայաստանի քաղաքացիություն
- 14-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանի հերթական մրցանակը
- 14-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանը միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
- 11-ամյա դաշնակահարուհի Ե. Գևորգյանի մենահամերգը՝ կամերային երաժշտության տանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան