ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովն առաջարկով դիմել է վարչապետին
Նախօրեին տեղի է ունեցել Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովից հայտնում են, որ հանձնաժողովի անդամների մեծամասնությունը կարևորել է Հանրային խորհրդի դերի վերարժևորումը, կառույցը մոդեռնիզացիայի ենթարկելու անհրաժեշտությունը, ինչպես նաև շահագրգիռ կողմերի ներգրավմամբ ՀԽ գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքային քննարկումների անցկացումը։
Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովը դիմել է ՀՀ վարչապետին, հանրային խորհրդին և բոլոր շահագրգիռ կողմերին` Հանրային խորհրդի վերարժևորմանը, խնդիրներին, մոդեռնիզացիայի իրականացման անհրաժեշտությանն ու աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նվիրված աշխատանքային քննարկում կազմակերպելու առաջարկով:
Նիստում քննարկվել է նաև նոյեմբերի 7-ին ՀԽ նիստում ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի հրաժարական տալու հայտարարությունը: Չնայած հանձնաժողովի անդամների կողմից Կ․ Զադոյանի աշխատանքն արդյունավետ գնահատելուն և կոչերին չպնդել իր հրաժարականը, այնուամենայնիվ, Զադոյանը, hավատարիմ մնալով նոյեմբերի 7-ին ՀԽ նիստում իր կողմից ստանձնած հանձնառությանը, դիմում է ներկայացրել ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի (ՀԽ անդամի) լիազորությունների դադարման մասին:
Հարակից հրապարակումներ`
- ՀԽ-ում կոչ են անում Ստյոպա Սաֆարյանին լինել ավելի զուսպ
- Լարիսա Ալավերդյան. Վազգեն Մանուկյանն այդ քայլին գնալու հիմքեր ունի
- Վազգեն Մանուկյան. Դուրս եմ գալիս Հանրային խորհրդից
- Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանը դիմել է վարչապետին
- Պիպոյան. Հենց վաղը վարչապետին նամակ եմ գրելու՝ խնդրելով դուրս գամ Հանրային խորհրդի կազմից
- Վազգեն Մանուկյան. Ապրում եմ մի երկրում, որը շատ ավելի մոտ է 37 թվականին, քան ազատության հռչակումին
- Վազգեն Մանուկյան. Ես սպեկուլյացիաների մեջ չեմ մտնի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան