Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Իտալիա
Նոյեմբերի 18-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 10-րդ տուրի հանդիպումը՝ հյուրընկալվելով Իտալիայի հավաքականին: ՀՖՖ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Իտալիայի Պալերմո քաղաք, որտեղ «Ռենցո-Բարբերա» մարզադաշտում կմրցի Իտալիայի ընտրանու հետ։
Ռումյան Հովսեփյանը բաց կթողնի Իտալիայի հավաքականի հետ հանդիպումը՝ Հունաստանի դեմ խաղում ստացած դեղին (որակավորման փուլում՝ երրորդ) քարտի պատճառով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալիայի դեմ խաղին չի մասնակցի Գևորգ Ղազարյանը, որը ծնկի հետ կապված խնդիրներ ունի:
Հարակից հրապարակումներ`
- Աբրահամ Խաշմանյան. Մենք արեցինք այն, ինչ ի վիճակի էր անել տվյալ կազմը
- Այդքան էլ երանելի վիճակում չենք գտնվում. Աբրահամ Խաշմանյան
- Աբրահամ Խաշմանյանն ազգային հավաքական է հրավիրել 24 ֆուտբոլիստի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան