Իրանագետ. Արևելյան Ատրպատականի նահանգապետը սառը ջուր է լցրել Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի գլխին
Ադրբեջանական քարոզչական ռեսուրսներն Իրանում բենզինի թանկացման հետ կապված սոցիալական բողոքի գործողություններին հավանաբար շատ են ցանկանում հաղորդել նաև էթնիկական լիցք։ Նման համոզման է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Մասնավորապես, տխրահռչակ «Հաղղին.ազ»-ը, դատելով «Թավրիզի փողոցներում բախումներ են․ հինգ սպանված» վերնագրով ապատեղեկատվական նյութի հրապարակումից, շատ է ուզում զոհեր տեսնել հատկապես հենց այս քաղաքում, որը Բաքվի քարոզչամեքենայի «տեսլականում» պետք է իբր դառնա «միացյալ Ադրբեջանի» մայրաքաղաքը։
Սակայն Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետը կարծես սառը ջուր է լցրել նաև Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի գլխին՝ հայտարարելով, որ «Օտարերկրյա և թշնամական ԶԼՄ-ների լուրերը Թավրիզի իրավիճակի շուրջ մաքուր սուտ են», և ողջ Արևելյան Ատրպատական նահանգով մեկ այսօր էլ կատարյալ հանգիստ դրություն է»,-գրել է իրանագետը ֆեյսբուքյան իր էջում։