Խաշմանյան. Հավաքականի համար կարևորագույն ֆուտբոլիստներ բաց են թողնելու Իտալիայի դեմ խաղը
Այսօր Հայաստանի ազգային հավաքականն Իտալիայի դեմ խաղում գործելու է հինգ պաշտպանով, այլ ընտրություն էլ չունեն նման իրավիճակում: Իտալական Պալերմո քաղաքի «Ռենցո Բարբերա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում նախօրեին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Նա նշել է, որ իրավիճակը բոլորին էլ հայտնի է, թե ինչքան կադրային կորուստներ ունենք:
«Հենրիխ Մխիթարյանը մեր հավաքականի ոգին է ու առաջատարը, մեծագույն խաղացող է եվրոպական մակարդակում: Սակայն միայն Հենրիխը չէ, որ բաց է թողնելու վաղվա խաղը։ Կան կարևորագույն ֆուտբոլիստներ հավաքականի համար, ովքեր նույնպես բաց են թողնելու այս խաղը»,- ասաց Ա. Խաշմանյանը։
Այսօր Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 10-րդ տուրի հանդիպումը՝ հյուրընկալվելով Իտալիայի հավաքականին:
Հարակից հրապարակումներ`
- Բերեզովսկին hավաքականի հետ չի մեկնել Իտալիա
- Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Իտալիա
- Աբրահամ Խաշմանյան. Մենք արեցինք այն, ինչ ի վիճակի էր անել տվյալ կազմը
- Այդքան էլ երանելի վիճակում չենք գտնվում. Աբրահամ Խաշմանյան
- Աբրահամ Խաշմանյանն ազգային հավաքական է հրավիրել 24 ֆուտբոլիստի